Արևելյան մոդա. ինչպես է իսլամը փոխում նորաձևությունը
Մուսուլման կանայք ուզում են գնել նորաձև, հայտնի լոգոտիպերով հագուստ, բայց որը նաև կհամապատասխանի իրենց կրոնին: Եւ նորաձև բրենդներն ակտիվորեն սկսել են մտնել այդ խաղի մեջ: Առաջինը DKNY բրենդն էր, որ թողարկեց Ռամադանին նվիրված կապսուլային հավաքածու: Նրան հետևեցին Uniqlo, Mango ու Tommy Hilfiger ընկերությունները: Dolce & Gabbana-ն էլ մուսուլմանական երկրների համար պատրաստեց հատուկ հավաքածու նույն ֆիրմային «սիցիլիական» պրինտերով:
Բուրկինին լողազգեստ է, որը փակում է մարմինն ամբողջությամբ` գլխից, մինչև ոտքերը: Այն շատ աղմուկ բարձրացրեց Ֆրանսիայում: Marks & Spencer-ը սկսեց այդպիսի լողազգեստներ վաճառել: Uniqlo ընկերությունը վերջերս թողարկեց առանձին «համեստ հագուստի» ոչ թե կապսուլային, այլ ամբողջական հավաքածու: Իսկ Nike-ը մշակեց հատուկ հիջաբներ մարզվելու համար: Նույնիսկ ոչ մեծ լոկալ բրենդները, որտեղ չկան հատուկ մարկետինգային բաժիններ, ուշադիր հետևում են հասարակական պահանջին: Նրանք պարբերաբար անդրադառնում են իսլամին:
Ֆեշն վերալուծաբաններն ասում են, որ Արևելքի մոդան ակնհայտորեն ազդեցություն է սկսում ունենալ համաշխարհային պոդիումների վրա. modest wear-ը դառնում է նոր բովանդակային թրենդ:
Աշխարհն այսօր մի մեծ կաթսա է, որտեղ տարբեր մշակույթների ներկայացուցիչները, ներգաղթյալներն ու բնիկներըապրում են կողք կողքի: Օրինակ, Կրիստոֆեր Լեմերը խոստովանեց, որ գարուն-ամառ տղամարդկանց հավաքածուներում վերնաշապիկ-զգեստները տաբատի հետ ու էլի որոշ կերպարներ ստեղծել է, երբ նմանատիպ հագուստ տեսել է մեծահասակ արաբների հագին: Երբեմն այդ ազդեցությունը շատ նկատելի է, երբեմն` ոչ այնքան, բայց այն կա: Դիզայներներից ոմանք խոստովանում են, որ դա պատահում է անգիտակից, պարզապես, ապրում ես, տեսնում ներգաղթյալներին: Եւ այդ դեպքում էթնիկ ազդեցություններն անխուսափելի են: Կոպիտ ասած, երբ քեզ առաջարկում են լեգինսը կրել երկար, առանց օձիքի վերնաշապիկով, դու դառնում ես Քաթարից եկած հյուր:
Թուփակ Շակուրը մոդայում ու երաժշտության մեջ ոճի թելադրող էր: Նա «Սև լուսաններ» իսլամական խմբավորման անդամ էր, ու դա հստակ երևում էր նրա ոճում ու նույնիսկ սափրվելու ձևն էր դա ցույց տալիս: Նույնիսկ կանացի սիլուետում հայտնված կլորավուն ֆորմաները, ինչպես Քարդաշյանի կազմվածքն է, ինչ-որ առումով արևելյան գեղեցկության ազդեցությունն են:
2050-ին աշխարհում մուսուլմանների թիվը կհավասարվի քրիստոնյաների թվին: Այնպես որ, մոդան նույնպես կփոխվի դեպի Արևելք: Ավելի շատ են դեպքերը, երբ փողոցում մուսուլման կանանց վրայից հանում են հիջաբներ: Եթե համարենք, որ մոդան կանանց ազատության համար է, ուրեմն մուսուլման կանայք էլ իրավունք ունեն ազատ լինել` իրենց հավատի ու դրանից բխող նորաձևության սահմաններում: Նրանք էլ են ուզում մարզվել, լողալ, գիտությամբ զբաղվել, ստեղծագործել: Մշակույթները շարունակում են միախառնվել, աշխարհը շարունակվում է փոխվել, մոդան`առավել ևս:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)