Տեղի ունեցավ Սուրեն Սարգսյանի «Մի կյանքից ավելի» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիայի հեղինակը, Աֆղանստանում հատուկ օպերացիաներ մշակողը, Հռոմի պապի հետ անձնական նախաձեռնությամբ հանդիպած պաշտոնյան և պրոֆեսիոնալ ջութակահարը. Սա նոր ֆիլմի սցենար չէ և ոչ էլ տարբեր մարդկանց բնութագրեր: Մեկ մարդո
Նույնիսկ ամենամտերիմ մարդկանց համար Արմեն Սարգսյանի կյանքի ու գործունեության մասին բազմաթիվ էջեր անհայտ են եղել: Երաժիշտ, հետախույզ, գնդապետ և դեսպան Սարգսյանի հուշագրությունը գրել է որդին՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը. «Տեղեկություններն անընդատ գալիս էին, և ստիպված էի լինում այդ տեղեկությունները տարբեր ուղղություններով ճշտել, առավել շատ դետալներ ներառել: Կարծում եմ, որ գիրքն այդ առումով բավական հարուստ է, թե պատմական տեսանկյունից, թե քաղաքագիտության, դիվանագիտության և արտաքին քաղաքականության տեսանկյուններից»:
«Մի կյանքից ավելի» գիրքը հրատարակել է Newmag-ը: Այս հուշագրության բազմաթիվ դրվագներ տասնամյակներով հույժ գաղտնի են պահվել: Գիրքը խմբագրել է Գնել Նալբանդյանը. «Նաև հետաքրքիր են այն մարդիկ, որոնք վկայություններ են բերում գրքի հերոսի վերաբերյալ: Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշում է, թե ինչպես Մոնթեին կարողացան ապահով բերել Հայաստան: Սա շատ կարևոր վկայություն է, թեև մամուլի որևէ միջոցում չկա»:
Ահա այս գրքում տեղ են գտել նաև առաջին վկայություններ: Արմեն Սարգսյանն ավարտել էր մայր բուհի Արևելագիտության ֆակուլտետը: Եվ ամբողջ կյանքում՝ գործնական ու անձնական հազարավոր թելերով կապված էր Պետհամալսարանի հետ՝ հավաստում է ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը. «Ինձ համար կրկնակի հետաքրքիր է, որովհետև գրքի հերոսը արևելագետ է, իսկ արևելագիտությունը և պետականամետ մոտեցումները դրանք զուգահեռներ են: Շատ հետաքրքիր է տեսնել արևելագիտության տեսական մոտեցումների գործնական կիրառումը կարիերայում, դիվանագիտական և ծառայություններում աշխատանքի ընթացքում»:
«Բառիս բուն իմաստով ունիկալ և պետքական գիրք է՝ և՛ հիմա, և՛ ապագայում: Գրքի շնորհանդեսին ներկա են Արմեն Սարգսյանի ընկերները, գործընկերները, նրա կյանքը, պետականամետ գործունեությունն ու վաստակը գնահատող մարդիկ:
Նաև դասախոսը, որ նախ ընկեր, հետո էլ բարեկամ է դարձել: Նրանցից է նաև արևելագետ Գուրգեն Մելիքյանը. Արմենը համակ նվիրում ուներ իր ընկերների հանդեպ, պետականամետ վերին աստիճանի, հայրենասեր վերին աստիճանի»:
Բացառիկ մանրամասներ, գաղտնազերծված օպերացիաներ: Այս աշխատությունը ներառում է ամենակարևորն ու հետաքրքիրը՝ պետանվտանգությունից մինչև դիվանագիտություն:
Կարդացեք նաև