ԱՄՆ-ում ավարտվել է Նիկոլայ Սարկիսովի սպորտային դրամայի նկարահանումը
Նոյեմբերի 6-ին ավարտվել են Embattled աշխատանքային անունով ֆիլմի նկարահանումները, որոնք անցկացվել են Ալաբամա նահանգում։ Սա կդառնա հայկական ծագմամբ ռուսաստանցի ռեժիսոր Նիկոլայ Սարկիսովի հոլիվուդյան դեբյուտը։ Գլխավոր դերում Սթիվեն Դորֆն է, որը հայտնի է «Բլեյդ», «Ջոննի Դ» ֆիլմերից և «Իրական դետեկտիվ» սերիալի երրորդ եթերաշրջանից։
Սպորտային դրաման պատմում է ձյուդոիստի և նրա ավտորիտար հոր մասին։ Ֆիլմում նկարահանվել են UFC չեմպիոն, միջինքաշային Թայրոն Վուդլին, ինչպես նաև Դոնալդ Սերոնը, Էրիկ Անդերսը և Քեննի Ֆլորիանը։
[gallery ids="54713,54714,54715"]
Ֆիլմի սցենարը գրել է հոլիվուդյան հայտնի սցենարիստ Դեվիդ ՄաքՔեննան («Американская история Х», «Убрать Картера», «Кокаин»)։
Ֆիլմի պրոդյուսերներն են Սերգեյ Սարկիսովը («БЛИЦ ФИЛЬМ»), Քեյթ Քոենը («Straight UP Films»), Սքոթ ԼաՍտաիտին, Նիկոլայ Սարկիսովը և Սթիվեն Դորֆը։
2011 թվականին Նիկոլայ Սարկիսովը ընդունվել է Լոս-Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի կինոդպրոցը։ Հաջորդ տարի իր ընկերոջ հետ ստեղծել է «БЛИЦ ФИЛЬМ» ընկերությունը։ Նիկոլայի ռեժիսորական դեբյուտը «Красный» ֆիլմն է, որը նկարահանվել է Վրաստանում։ Նիկոլայի մյուս մասշտաբային ծրագիրը դարձավ «Луна» սերիալը, որը նկարահանել է СТС հեռուստաալիքը։
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան