FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Մյունխեն. վերջին կայարան». Վաստակավոր ուսուցչի հո

«Մյունխեն. վերջին կայարան». Վաստակավոր ուսուցչի հուշերը՝ խորհրդային կոմունալկայից մինչև մեր օրերը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ի նոր գրքերից է «Մյունխեն. վերջին կայարան» հուշապատումը: Այն վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմություն է` հիմնված իրական դեպքերի ու ժամանակի նշանակալի իրադարձությունների վրա։Գրքի հեղինակը ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանն է, ով կյանքից հ

Ավարտելով Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը՝ 55 տարի Ռիմա Խաչատրյանը դասավանդել է Երևանի հենակետային բժշկական քոլեջում, եղել է քոլեջի դեղագործության ամբիոնի վարիչը: Գործուն մասնակցություն է ունեցել բժշկական քոլեջների հանրապետական ցանցի ընդլայնմանը, հեղինակել է ուսումնական ձեռնարկներ։ Մանկավարժության և միջնակարգ բժշկական կրթության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» և «Անանիա Շիրակացի» մեդալներով, բազմաթիվ այլ պարգևներով:

Գիրքն արտացոլում է հայաստանցու կենցաղն ու մտորումներն անցած դարի երկրորդ կեսին և վերջին երկու տասնամյակում։

Ռիմա Խաչատրյանը համոզված էր՝ ամենայն լավագույնը կյանքում ստեղծվում է անասելի տառապանքով: Իր «Մյունխեն. վերջին կայարան» գործում հերոսների ու պատմությունների միջոցով կարելի է տեսնել այս մտքի ապացույցները:Գիրքն արտացոլում է հայաստանցու կենցաղն ու մտորումներն անցած դարի երկրորդ կեսին և վերջին երկու տասնամյակում։ Ամբողջությամբ հագեցած է աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ։ Գործող անձինք միմյանցից տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, աշխարհայացքով, իրականության նկատմամբ վերաբերմունքով։

«Մյունխեն. վերջինկայարան» գրքում տեղ են գտել նաև մտացածին մոտիվներ ու միջադեպեր, հավաքական կերպարներ, որոնք, սակայն, էապես չեն ազդում պատումի ընթացքի վրա և ենթակա են ընդհանուր իրապատում տրամաբանությանը:

Տարածել