«Մուսա. Փարաջանով». Արամ Նիկոլյանը ներկայացրեց իր էկլեկտիկ և յուրօրինակ հավաքածուն
«Մուսա. Փարաջանով» գարուն-ամառ 2018 հավաքածուն դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանի տարիների մտորումների արդյունքն է: Էկլեկտիկ ու յուրօրինակ հավաքածուն Փարաջանովին ներկայացնում է 3 դիտակետից` ֆիլմեր, կոլաժներ և Փարաջանովի կերպարը: Փարաջանովյան կնոջը ներկայացնելու համար Արամ Նիկոլյանն աշխատել է միայն հայ մոդելների հետ: 15 մոդելները երեկոյի ընթացքում ներկայացան կանանց 45 և տղամարդկանց հագուստի 6 նմուշներով: Էքսցենտրիկ սանրվածքներով մոդելները քայլում էին կենդանի հնչողությամբ հայկական երաժշտության ներքո: Արամ Նիկոլյանի նպատակը կրելի հագուստ ստեղծելն է, առաջնային է ժամանակակից ձևվածքներով կոմերցիոն հավաքածու ներկայացնելը։ «Մուսա. Փարաջանով» հավաքածուն առաջինը ցուցադրվել է Կիևում, առաջիկայում կներկայացվի երևանյան այլ ցուցադրություններին։
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան