BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մյանմարում կոտորած է․ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ և ովք

Մյանմարում կոտորած է․ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ և ովքե՞ր են մեղավոր 402 մարդու սպանության համար

Ասիայի հարավ-արևելքում` Չինաստանից հարավ և Հնդկաստանից արևելք` Մյանմարում քաոսային իրավիճակն ամենաիսկական կոտորածի է վերածվել: Կառավարական ուժերի և մուսուլմանական էթնիկ փոքրամասնության բախումների հետևանքով 1 շաբաթում 402 մարդ է սպանվել: Սահմանափակվել է լրագրողների աշխատանքը ռազմական գործողությունների գոտում: Հակասական տեղեկություններ են հրապարակվում: Հայտնի է, որ 40 հազար մուսուլման-ռոհինջաներ փախել են հարևան Բանգլադեշ: Տասնյակ փախստականներ զոհվել են ճանապարհին: Ջունգլիներում գյուղեր են այրվում:
 
Հիմնականում բուդդիստներով բնակեցված Մյանմարում զինված հակամարտությունը սրվել է օգոստոսի 25-ին, երբ ռոհինջաների փրկության բանակը կազմակերպված հարձակում սկսեց ոստիկանական անցակետերի և բանակի ռազմակայանների վրա: Հարձակումները մուսուլմանների հետապնդումներին և իրավունքների սահմանափակումներին պատասխան հայտարարվեցին: Ռոհինջաների փրկության բանակը կազմավորվել է 2012 թվականի կոտորածից հետո և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ: Խմբավորմանն անդամակցել են հարյուրավոր երիտասարդներ և հայտարարում են, որ պաշտպանում են աշխարհում ամենաշատը հետապնդվող էթնիկ փոքրամասնությանը:
Պաշտոնապես իշխանությունները հաստատում են 370 զինյալի, 17 խաղաղ  բնակչի, 15 ոստիկանների և զինվորականների մահվան մասին տեղեկությունները: 4 մարդ ձերբակալվել է ահաբեկչությանն աջակցելու կասկածով, ներառյալ` 13-ամյա տղա: Իրավապաշտպանները խոսում են մուսուլման բնակչության դեմ մյանմարցի զինվորականների չհիմնավորված ագրեսիայի և բռնությունների մասին:
Բանգլադեշ փախած և փրկված ռոհինջաները պատմում են հրեհված գյուղերի, առանց նախազգուշացման նույնիսկ կանանց և երեխաների ուղղությամբ կրակի մասին և, որ բոլոր բռնություններ նպատակը մեկն է` տեղահանել և երկրից դուրս բերել մուսուլմաններին: 20 հազար փախստական հիմա Բանգլադեշի հետ սահմանի չեզոք գոտում  է: Բանգլադեշի սահմանապահները նրանց երկիր չեն թողնում, պահանջում են վերադառնալ և տեսնում են, թե ինչպես են հրաձգային կրակի տակ հայտնվում բոլոր նրանք, ովքեր համարձակվում են վերադառնալ: Հումանիտար կազմակերպությունները փորձում են գոնե նվազագույն օգնություն ցուցաբերել հազարավոր վիրավորներին ու 3 օր առանց հացի ու ջրի լեռնային ջունգլիներով սահման հասած փախստականներին:
Որոշ ռոհինջաներ փորձում են Բանգլադեշի սահմանն անցնել հատելով Նաֆ գետը: Միայն սեպտեմբերի 1-ի առավոտյան սահմանապահները գետի ջրերում 15 դի են հայտնաբերել, 11-ը` երեխաների:
Մյանմարի իշխանությունները միջազգային կազմակերպություններին մեղադրում են ահաբեկիչներին օգնելու համար և պնդում են, որ մուսուլման գյուղացիներն իրենք են հրդեհում իրենց տները, իսկ զինուժը միայն պաշտպանում է խաղաղ բնակչությանը ծայրահեղականներից և ահաբեկիչներիից:
Թեև մոտ 1 միլիոն ռոհինջաները Մյանմարի տարածքում ապրում են արդեն տասը դար, Մյանմարի իշխանությունները նրանց դիտարկում են որպես փախստականներ հարևան Բանգլադեշից, քաղաքացիություն չեն տալիս, մարգինալացնում են, սահմանափակում բոլոր իրավունքները: 2016-ի հոկտեմբերից մինչև այսօր Մյանմարից 87 հազար մուսուլման է փախել: Նրանց դեմ առաջին ճնշումները սկսվել են 1785-ին` տեղահանման առաջին փորձով: Իրավիճակը հատկապես սրվել է 1962-ից հետո, երբ Մյանմարում իշխանության եկան զինվորականները:
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հայտարարել է, որ եթե ճգնաժամը թուլացնելու ուղղությամբ անհապաղ քայլեր չձեռնարկվեն, հակամարտությունն ավելի կսրվի և ողբերգությունից հնարավոր չի լինի խուսափել:

Տարածել