BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նապոլեոն Հիլլ. Մտածիր և հարստացիր

Նապոլեոն Հիլլ. Մտածիր և հարստացիր

Երբ Նապոելոն Հիլլը ուսանող էր ու աշխատում էր որպես լրագրող, նա սկսեց հետաքրքրվել հայտնի մարդկանց անցած ճանապարհներով և ձեռքբերուﬓերով: 1908 թվականին Էնդրյու Քարնեգին նրան առաջարկեց 500 հաջողակ աﬔրիկացիներից հարցազրույցներ վերցնել և որոշել հաջողության ունիվերսալ բանաձև:

Որքան շատ եք դուք ընթանում դեպի հաջողությունը, այնքան ավելի մոտ է այն դառնում: Շատերը թողնում են աﬔն ինչ ու գնում, երբ հաղթանակին ընդաﬔնը ﬔկ քայլ էր ﬓացել: Բայց հիշեք, եթե դուք չանեք այդ քայլը, ձեր փոխարեն դա կանեն ուրիշները: 
Նապոլեոն Հիլլ

20 տարի անց հրատարակվեց Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր» գիրքը, բեսթսելեր, որը առ այսօր վաճառվել է ավելի քան 20 ﬕլիոն օրինակով: Նա այն մարդն էր, ով առաջինը դուրս բերեց այն կանոնը, որով այսօր առաջնորդվում են հոգեբանների և մոտիվացիոն գրքերի հեղինակների ﬔծ մասը՝ «Դու այն ես, ինչ մտածում ես»: Նապոլեոն Հիլլը փիլիսոփա էր, հաջողության հոգեբան և ﬕ քանի բեսթսելլերների հեղինակ: Մինչև կյանքի վերջ (1970 թվական) նա նվիրված էր իր առաքելությանը և ինքն իր օրինակով ապացուցում էր, թե որքան արդյունավետ են իր գաղափարներն ու ﬔթոդները:
Փողերը չեն մտածում, չեն շարժվում, նրանք ﬕշտ լուռ են, բայց հրաշալի լսողություն ունեն: Բավական է ﬕայն նրանց «կանչել», և դրանք կհայտնվեն ձեր առջև:
Նապոլեոն Հիլլ

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԳԻՐՔԸ 
Ով շատ է խոսում, նա քիչ է գործում։ Եթե սկսեք խոսել ավելի շատ, քան լսեք, ապա նախ և առաջ դուք քիչ կլսեք օգտակարի մասին, 2-րդ՝ մարդկանց հետ խոսելիս անխուսափելիորեն բերանից դուրս կթռցնեք ձեր պլանների մասին տեղեկություններ, իսկ նրանք ﬔծ հաճույքով կիրագործեն ձեր իսկ պլանները՝ ձեզ կանգնեցնելով կոտրած տախտակի առջև, չէ՞ որ մարդկանց ﬔծ մասը նախանձ է։
Նապոլեոն Հիլլ

Գիրքը կազմված է 15 հետաքրքրագույն գլուխներից: Գրքից առհասարակ կարելի է դուրս գրել հարյուրավոր հրաշալի մտքեր, որոնք, իբրև ոգեշնչման աղբյուր, կարելի է կարդալ աﬔն օր: Մենք հաճախ կարծում ենք, որ ինչ-որ արտասովոր մարդիկ են ﬕայն ունակ դառնալ հարուստ ու հաջողակ, ինչի պատճառով անգամ  չենք փորձում դուրս գալու այն փակ շղթայից, որտեղ տեղ չունեն ﬔծ գործերն ու ձեռքբերուﬓերը: Նապոլեոն Հիլլի գիրքը ﬕանշանակ կօգնի հաղթահարել սեփական վախերն ու կասկածները, հավատալ սեփական ուժերին և սկսել ընթանալ այն ճանապարհով, որը տանում է դեպի երազանքը:
ՄԻՏՔՆ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ Է
ՀԱՎԱՏ
Բանականության համար չկան այլ խոչընդոտներ, բացի նրանցից, որոնք ճանաչում եք ﬔնք ինքներս: 
Նապոլեոն Հիլ

Ենթագիտակցությունը իրեն տրված հրամանները ընկալում է ﬕայն այն ժամանակ, երբ դրանք հիﬓվում են բացարձակ հավատի վրա: Հավատը ձեր մտքերի կատալիզատորն է: Այն մտքերը, որոնք դուք կարող եք զգալ, կարող եք նաև իրականացնել: Ձեր ենթագիտակցությունը կարող է նյութականացնել ինչպես դրական, այնպես է բացասական մտքերը: Այն բերում է ձեր մտքերը նյութական հարթության վրա՝ օգտագործելով բոլոր հնարավոր ու հասանելի ﬕջոցները:
ԻՆՔՆԱՆԵՐՇՆՉՈՒՄ
Բանականության համար չկան այլ խոչընդոտներ, բացի նրանցից, որոնք ճանաչում եք ﬔնք ինքներս: 
Նապոլեոն Հիլլ

 
Ինքնաներշնչումը գիտակցական և ենթագիտակցական մտածողության սահմանին տեղակայված ղեկավարման կենտրոնն է: Որպեսզի ինքնաներշնչուﬓ ակտիվ լինի և գործի, դուք պետք է կիրառեք որոշ սկզբունքներ: Օրինակ՝ բանավոր ասված յուրաքանչյուր ﬕտք ու խոսք պետք է ամրապնդվի խոր հավատով և զգացմունքներով: Ինքնաներշնչման ﬕջոցով ﬕայն ձեր ուղեղ կներթափանցեն հիﬓաքարային մտքեր, որոնք կորոշեն ձեր հաջողությունը:
ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
Միլիոնավոր մարդիկ շարունակում են հավատալ տարածված այն մոլորությանը, որ «գիտելիքն ուժ է»։ Նման բան չկա։ Գիտելիքն ընդաﬔնը պոտենցիալ ուժ է։ Այն դառնում է իրական ուժ ﬕայն, երբ մշակված է գործողությունների հստակ ծրագիր և ուղղված է վերջնական արդյունքի: Մարդիկ ինքնուրույն գտնում են այն գիտելիքները, որոնք իրենց անհրաժեշտ են: Բայց ﬕայն գիտելիքները ձեզ չեն կարող հարստություն բերել, եթե դրանք չհամակարգեք և չուղղորդեք համապատասխան ուղղությամբ: Դրանք իրենցից իրական ուժ են ներկայացնում ﬕայն այն ժամանակ, երբ վերածվում են գործողությունների պլանի: Սակայն ﬕանշանակ հաջողության հասնելու համար պետք է տիրապետել ձեզ հետաքրքրող ոլորտին հատուկ գիտելիքների ﬔծ պաշարով:
ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Եթե դու գիտես, թե ինչ ես ուզում, շատ ավելի ﬔծ է հավանականությունը, որ դու կնկատես քո առջև հայտնված հնարավորությունը: 
Նապոլեոն Հիլլ

Մարդու ներուժը թաքնված է հենց երևակայության ﬔջ, որտեղ ձևավորվում են նրա պլաններն ու երազանքները: Եթե մարդը ի վիճակի էինչ-որ բան պատկերացնել, նաև ի վիճակի կլինի այն ստեղծել: Երևակայությունը կարող է նոր տեսք ու ձև տալ ձեզ ծանոթ տեղեկություններին, կարող է փոխակերպել գաղափարները, համադրել դրանք ընդհանուր տեղեկատվական դաշտի և շրջապատի ենթագիտակցության հետ:
ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
 
 
Արեք ավելին, քան այն, ինչի համար ձեզ վճարում են: Եվ շուտով ձեզ կսկսեն վճարել ավելի շատ, քան դուք արժանի եք:

Նապոլեոն Հիլլ

Հաջողության ճանապարհին առաջին քայլը կարող է լինել ոչ ﬕայն սեփական բիզնեսը, այլև լավ աշխատանքը, որով ուզում եք զբաղվել: Իսկ լավ աշխատանք գտնելու համար պետք է. Հասկանալ, թե ինչ ոլորտ է ձեզ հետաքրքիր: Ընտրել այն կազմակերպությունը, որտեղ ուզում եք հաջողության հասնել: Պարզել աﬔն ինչ ապագա գործատուի մասին: Վերլուծել սեփական հնարավորություններն ու կարողությունները: Կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ կարող եք առաջարկել դուք: Գրի առնել ձեր մտքերն ու ծրագրերը:
ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐ
Յուրաքանչյուր անհաջողություն դիմակի տակ թաքնված օրհնություն է, բայց  պայմանով, որ ձեզ սովորեցնում է այն, ինչ դուք ինքներդ չէիք սովորի: Անհաջողությունների ﬔծ մասն ընդաﬔնը ժամանակավոր պարտություն է: 
Նապոլեոն Հիլլ

Անհաջողությունների աﬔնահիﬓական պատճառներից են հստակ նպատակների բացակայությունը, առողջական խնդիրները, շեղվելու սովորությունը, համառության բացակայությունը, բնավորության վանող գծերը, ինքնավստահության բացակայություն սեփական անձի և կայացրած որոշուﬓերի հանդեպ, նախապաշարմունքներն ու կարծրատիպերը:
ՎԱԽԵՐ
Մի սպասեք խնդիրների. դրանք սովորաբար արդարացնում են մարդկանց սպասելիքները: 
Նապոլեոն Հիլլ

Վախերը, կասկածներն ու անվճռականություն խոչընդոտ են ինչպես հաջողության, այնպես էլ նոր գաղափարներ հղանալու ճանապարհին: Վախն ընդաﬔնը գիտակցության վիճակ է, որը կարելի է ուղղորդել և կառավարել: Վախերը տարբեր են լինում՝ վախ աղքատությունից, քննադատությունից, հիվանդությունից, մահվանից, անհաջողությունից և այլն: Դրանք կարելի է հաղթահարել հանգիստ գիտակցությամբ, երջանկությամբ, քայլ առ քայլ նյութական բարեկեցություն ստեղծելով և այլն: Նապոլեոն Հիլլի գիրքը հաջողության ու բարօրության հասնելու ուղեցույց է: Եթե դուք ուժեղ անհատականություն եք, ով կարողանում է կառավարել ինքն իրեն, հետևել իր իսկ ծրագրերին և իրականացնել իր առջև դրված նպատակները, դուք վաղ թե ուշ կհասնեք հաջողության, ճանաչման և հարստության, ինչ ոլորտ էլ որ ընտրեք:

Աղբյուրն` այստեղ;

Տարածել