BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նարեկ Հախնազարյան. Կարևոր է` ֆինանսավորումը տեղ հա

Նարեկ Հախնազարյան. Կարևոր է` ֆինանսավորումը տեղ հասնի, Հայաստանում դա խնդիրներից գլխավորն է

Տաղանդ` տիեզերական մասշտաբների. Նարեկ Հախնազարյանի թավջութակը ստիպում է անէանալ, կտրվել աշխարհից ու սավառնել ինչ-որ տեղ հեռվում. սա «Վաշինգթոն Փոսթի» որակումն էր դասական նորահայտ հայ աստղին, երբ նա 22 տարեկանում դարձավ Չայոկվսկու անվան երաժշտական միջազգային մրցությի հաղթող: Նարեկը հիմա նորեկ չէ, կայացած ու ճանաչված արտիստ է, որին հոտնկայս ծափահարում են Վիեննայից Նյու Յորք, Մոսկվայից Տոկիո:
բարեգործության մասին
Բարեգործական համերգ անցկացնելու միտքը եկավ այն ժամանակ, երբ այցելեցի Կոշի մանկական կենտրոն: Անցյալ ամռանն էր: Իսկապես ապշել էի, թե որքան շատ սեր են տալիս երեխաներին, ինչպես են խնամում: Այդ օրվանից շատ էի ուզում այսպիսի մի նախագծով օգտակար լինել այդ երեխաներին:Մենք բոլորս պետք է որքան հնարավորություն ունենք օգտակար լինել հասարակությանը, այս դեպքում Կոշի երեխաներին: Կարծում եմ, մենք` արտիստներս, բացի մարդկանց հաճույք ու ժամանց պարգևելուց, կամ խորամիտ մտքեր ասելուց, ունենք բացառիկ հնարավորություն օգտակար լինել հասարակությանը:

«Մոնոլոգը»


Կրկնակի հաճելի է, որ կողքիս մայրս էր այս նախաձեռնությունը իրագործելիս: Ցավոք, մենք շատ հաճախ չէ, որ կարողանում ենք միասին ելույթ ունենալ: Այսպիսի ֆանտաստիկ առիթով միացանք և եկանք Հայաստան: Նաև կարևոր էր ինձ համար, որ նվագեցի Էդվարդ Հայրապետյանի «Մոնոլոգ» կոմպոզիցիան, որ նվիրված է ինձ: Ես վաղուց էի ուզում այդ ստեղծագործությունը նվագել և կարևոր էր` պրեմիերան հենց Հայաստանում անել: Շատ ուրախ եմ, որ հենց այսպիսի օր նվագեցի այդ գործը:

բեմին հայ լինելը


Ուր էլ գնամ, որտեղ էլ նվագեմ, ես ներկայացնում եմ Հայաստանը: Կապ չունի որտեղ եմ ապրում, ես ապրել եմ Մոսկվայում, հիմա կյանքի այս հատվածում ապրում եմ Երևանի և Վիեննայի միջև: Բայց ես ամեն տեղ ներկայացվում եմ որպես հայ թավջութակահար: Ինձ համար դա ամենակարևորն է, մեծ պատասխանատվություն է ու իմ պրոֆեիսնոալ կյանքի առաքելությունն եմ համարում:
խնդիրները
Մի մեծ կոմպլեքս է խնդիրների, որ պետք է լուծվեն: Մշակույթի նախարարությունը ավելի շատ ֆինանասավորում պետք է ստանա: Իր հերթին պետք է տա ավելի շատ ֆինանասվորում այնպիսի կառույցների, ինչպիսիք են, օրինակ, Ֆիլհարմոնիկը, Կոնսերվատիորիան, երաժշտական դպրոցները: Շատ կարևոր է, որ այդ ֆինանսավորոմը տեղ հասնի: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում դա խնդիրներից մեկն է: Ես իմ կողմից փորձում եմ երիտասարդներին, երեխաներին ու նրանց  ծնողներին ցույց տալ, որ հնարավոր է նվագել ջութակ, թավջութակ կամ դաշնամուր և  ունենալ կարիերա, ունենալ ապագայի հեռանկար: Անպայման չէ, երեխային, որը երաժշտական ունակություն ունի, տնել դուդուկի, դհոլի կամ զուռնայի դասերի: Դրանք շատ լավ գործիքներ են, բայց մենք դրանց մասնագետների կարիքը հիմա չունենք Հայաստանում, շատ են: Իսկ թավջութակ, ջութակ, առհասարակ դասական գործիքների, փողայինների,.լարայինների պակասը մեծ է: Ես հաճախ եմ տալիս այստեղ մաստեր-կլասեր և տեսնում եմ ինչ տաղանդներ ունենք, պետք է ուղղակի նրանց զարգացնել, պետք է նրանց տալ ապագա: Միայն Հայաստանում դասական երաժշտի կարիերա անելը, իհարկե, դժվար է, շատ փոքր է երկիրը դրա համար: Երաժիշտը չի կարող անընդհատ  նվագել նույն երկու-երեք  դահլիճներում: Պետք է դուրս գալ. պետք է գնալ, ոչ թե հեռանալ, այլ գնալ ներկաւյցնելու մեր մշակույթը արտասահմանում: Ու կարևոր է նաև հետ գալ, հետ գալու տեղ ունենալ:

Երևանս


Նոր ոգեշնչում եմ ստանում Երևանից: Հաճախ ասում եմ, որ ես, կարծես, մարտկոց լինեմ, որ անընդհատ վատնում է էներգիան և կարիք ունի ժամանակ առ ժամանակ վերալիցքավորվելու: Ինձ համար վերալիցքավորվելը Հայաստան գալն է: Երբ գալսի եմ իմ տուն, իմ հարաազտների մոտ, իմ ընկերների հետ եմ, նոր ուժ եմ ստանում շարունակելու  համերգային շրջագայությունները ամբողջ աշխարհում:

Տարածել