FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Չգրելու 7 հիմար պատճառ

Չգրելու 7 հիմար պատճառ

Ամառային տրենդը` տասը ամենասիրելի գրքեր հիշեցնել-հրապարակելը արդեն անցյալ սեզոնում է։ Եթե Ձեր անունը Սերվանտեսի, Տոլստոյի կամ Հոմերոսի, անգամ` Վահրամ Սահակյանի կողքին չկար, մի շտապեք ջնջել գրամեքենա հիշեցնող app-ը։ Չգրելու 7 հիմար պատճառները կարդալուց հետո, գուցե Մուսան Ձեր ուսին էլ թփթփացնի…
1. Սեւակն ասում է. «Եթե կարողանում ես չգրել, մի գրի». եթե կարողանայիր չգրել, չէիր սեղմի այս վերնագիրը ու քո ժամանակը կծախսեիր ավելի արդիական` նոր iphone-ի մասին հերթական տափակ ու ճկվող լուրը կարդալով։ Եթե շարունակում ես սա կարդալ, բարի գալուստ - ուրեմն դու արդեն Սեւակի թիմում հայտնվելու հնարավորությունը չես ուզում բաց թողնել։
2. Չի ստացվում այնպես, ինչպես կուզենայի կարողանալ գրել. փորփրեք ինտերնետը կամ Ձեր հիշողությունը` ֆեյսբուքյան թոփ տասնյակի գրողներից քանիսն են խմբագրել-վերախմբագրել, խզբզել, անգամ այրել իրենց դուրը չեկած ձեռագրերը, մինչեւ չի ստացվել այն, ինչը մենք հիմա դասական ենք կոչում։ Mac-ը այրել իհարկե չարժե, բայց առանց կենտրոնանալու - գրելու-ջնջելու-խմբագրելու կգրեք լավագույն դեպքում Ավետ Բարսեղյանի պես։ Երրորդ ժամից հետո գուցե ավելի լավ ստացվի (տես երրորդ հիմար պատճառը)։
3. Ժամանակ չունեմ. գումարեք եւ տեսեք - միջին սիթքոմը տեւում է 24 րոպե, ավելացրած 45 րոպեանոց ամերիկյան սերիալները` անգամ մեկը չէ, մի քանիսը. Քիմ Քարդաշյանի դստեր եւ հետույքի մասին լուրերը, դրան արժանի մամուլի “վերլուծությունները”, FB-ում Պետոյի, Աշոտյանի կամ յուր նորաթուխ մամուլի քարտուղարի status-ները, գործընկերոջդ հետ պսեւդո սոցիալ-քաղաքական կամ պատմափիլիսոփայական բամբասանքները, որից հետո բերանումդ դառը սուրճի ու էժան սիգարետի համ է մնում… (արդեն ահագին ժամանակ է գրում եմ, զգում եք - սկսում է ստացվել):
4. Ասելիք չունեմ. Աստվածաշնչից հետո ոչ մի նոր բան չի կարողացել ասել ոչ ոք, անգամ` Մերուժան Տեր-Գուլանյանը։ Ոչ ոք քեզանից աֆորիզմացու մտքեր չի պահանջում, առանց այդ էլ հատորներով եւ առանձին հրատարակումներով վաղուց կան։ Երբ տրամադրությունդ տեղին է, «ոնց ես» հարցին միշտ էլ պատասխանելու բան կա, ուրիշի «հիշում եմ» -ին քոնն էլ կարող ես ավելացնել, կամ նվազագույնը Եվրասիական միություն չմտնելուց բացի կարող ես այլ բանի մասին էլ երազել։ Քերթելիք գուցե չունես, բայց պատմելու բան միշտ կա
5. Չեմ ուզում մարգարիտներս շաղ տալ խոզերի առաջ. iwatch-ի ժամանակշրջանում անհանգստանալ` չեմ գտնի իմ իսկական լսարանին, նույնն է, թե մոռանալ սեփական еmail-ի password-ը… Բլոգ եւ սահմանափակ դիտման հնարավորություն, վատագույն դեպքում միշտ էլ կարելի է տպել ու մակագրված բաժանել միայն նրանց, ում ուզում ես։ Մնացած խոզերը, թող Դեն Բրաուն կարդան
6. Ես գրող չեմ. Տոլստոյը գյուղատնտես էր, Հեմինգուեյը լրագրող, Վանոն - Ներքին գործերի նախարար… եթե դու բանկիր ես, գործազուրկ կամ այլ, էդ չի նշանակում, որ չես կարող նաեւ գրող լինել - ի վերջո ԵՊՀ-ի կամ Պոլիտեխնիկի եւ նույնիսկ Ֆլետչերի ոչ մի դիպլոմում գրված չի լինում - գրող։
7. Մնացած բոլոր հիմար պատճառները.
Տարածաշրջանում հայտնի արդեն թոշակառու մի քաղաքական գործիչ հռետորական հարց կտար` ինչն է խանգարում վատ գրողին։ Google-ը հաստատ արժանի պատասխան կտա - միլիոնավոր պատասխաններ։ Միեւնուն է, եթե չեք գրում ու դրա համար Ձեր պատճառներն ունեք, միակը չեք լինի ցանցում։ Ուղղակի եթե անգամ 140 նիշից էլ պակաս comment չունեք, գոնե like-ի կամ share-ի արժանացրեք, գուցե այս հոդվածս մի որեւէ տաղանդավոր, բայց դեռ չբացահայտված գրողի ծոցը գնա։

Տարածել