Բանակցելու արվեստ. 10 ոսկե կանոն
1. Խոսեք դանդաղ։ Նախադասությունները պետք է կարճ լինեն։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հասուն մարդկանց մեծ մասը չի հասցնում ընկալել արտահայտության իմաստը, եթե դրանում 13 բառ կա։ Ասելիքը ձևակերպելիս՝ խոսեք դադարներով՝ առնվազն 6 վայրկյան։
2. Փորձառու առևտրականները, սակայն, ավելի համոզիչ են լինում, երբ երկար արտահայտություններ են ձևակերպում։ Այն արտահայտությունները, որոնց մեջ շատ «և», «կամ» կա, հաճախորդի վրա հիպնոսի ազդեցություն են թողնում։
3. Ձայնի տոնայնությունը բարձրացրեք երկու–երեք րոպեն մեկ։
4. Ուշադրություն հրավիրեք դիրքի փոփոխությամբ, ձեռքի կտրուկ շարժումներով, հարցով (հաճախորդին ևս զրույցի մեջ ներքաշելու համար), կատակով։
5. Կիրառեք հաճախորդին «միանալու» մեթոդը՝ «Հիմա մենք Ձեզ հետ կդիտենք, կմտորենք, կլսենք, կանենք»։
6. Ստեղծեք սպասման պահեր, բորբոքեք հետաքրքրությունը։ «Դա Ձեզ շատ կհետաքրքրի», «Դա ավելի կարևոր է, քան Դուք կարող եք պատկերացնել»։
7. Ներշնչանքի տարրեր օգտագործեք։ Իրականությունը խառնեք ապագայի հետ. «Հենց պատմեմ Ձեզ, Դուք կընտրեք այն, ինչ հարկավոր է», «Եթե Ձեզ ցույց տամ, Դուք հնարավորություն կունենաք...», «Քանի որ Դուք դա արդեն իմանաք, կկարողանաք...»...
8. Ընտրություն առանց ընտրության. «Դուք կվճարեք պատվերի համար հիմա՞, թե՞ վաղը, երբ կբերեմ այն»։
9. Բանակցությունները տպավորիչ դարձնելու համար երկու հիմնական սկզբունք կա՝ ինչպես եք սկսում և ավարտում ձեր խոսքը։
10. Եվ կրկին ներշնչանք՝ կրկնվող «այո»-ի մեթոդ։ Ինչքան շատ է հաճախորդը համաձայնվում, այնքան շատ է ցանկանում համաձայնվել նաև հետո։ Սկսեք չպարտավորեցնող հարցերից և նրա դրական պատասխաններից հետո միայն տվեք ամենակարևոր հարցը։ Եվ, իհարկե, հաճախորդի հարցին պատասխանելիս, անպայման, գովեք։ Ասեք՝ «Ինչ տեղին է հարցը» կամ «Շատ կարևոր հարց է»։
Հարցերը մի ընկալեք որպես ձեր դեմ ուղղված ագրեսիա։ Մի պաշտպանվեք և մի արդարացեք։ Եթե պատրաստ չեք պատասխանել հարցին, միևնույն է՝ գովեք հաճախորդին։ Պարզապես ասեք, որ հարցը վաղաժամ է տրվում։ Դրան կպատասխանեք ավելի ուշ։ Այդ դեպքում ժամանակ կշահեք ու պատասխան կնախապատրաստեք։ Հետո գուցե հաճախորդը մոռանա այդ հարցի մասին կամ էլ այն արդեն ակտուալ չլինի։
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)