FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Առաջին արձագանքներ. հայտնի լրագրողներն ու գրողները

Առաջին արձագանքներ. հայտնի լրագրողներն ու գրողները՝ «Կյանքի նյարդը» վեպի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Օրեր առաջ Newmag-ը հրատարակեց Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» վիպակը: Գիրքը մեծ արձագանք է ստացել ընթերցողների շրջանում: Ձեզ ենք ներկայացնում  «Կյանքի նյարդը»-ի վերաբերյալ առաջին կարծքիները:

«Կյանքի նյարդը» մեր նորագույն պատմության ամենաճակատագրական ու բախտորոշ շրջանում ծավալված իրադարձությունների, դրանցից ամենակարևորի՝ Արցախյան ազատամարտի բոցերում հայտնված պատանիների մասին է։ Ըստ ընթերցողների, երկխոսություններն ու դրվագներն չափազանց մարդկային ու տպավորիչ են, որոնք միաժամանակ հարազատ հուշեր ու թախիծ են արթնացնում: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանի համար գիրքն ընթերցելը հեշտ չէր. «Դժվար էր ընթերցելը, քանի որ ամեն մի էջի հետ վերականգնում էի բոլոր այն ընկերներին, այն հերոսներին, ովքեր այսօր մեզ հետ չեն: Փոքր դետալներ կան, որոնք մտքով քեզ տեղափոխում են 1990-ականներ»:

Դժվար էր ընթերցելը, քանի որ ամեն մի էջի հետ վերականգնում էի բոլոր այն ընկերներին, այն հերոսներին, ովքեր այսօր մեզ հետ չեն: Փոքր դետալներ կան, որոնք մտքով քեզ տեղափոխում են 1990-ականներ

Սա մի ժամանակաշրջան է, որի մասին դրվառ առ դրվագ, հերոս առ հերոս փոխանցում ենք սերնդեսերունդ: Մեր ժամանակի հերոսներն ու դաստիարակության ամենավառ օրինակներն արցախյան պատերազմում իրենց կյանքով հայրենիքի համար պայքարած տղաներն են: Հենց այս ժամանակաշրջանի, ընկերության, պատերազմի մասնակիցների ձգտումներին, ապրումներին, նրանց անձնազոհ որոշումներին, քայլերին է փորձել անդրադառնալ Արման Սաղաթելյանը: «Սպուտնիկ Արմենիա» գործակալության տնօրեն Դմիտրի Պիսարենկոն ընթերցելիս՝ առանձնացրել է իր համար ամենատպավորիչ դրվագները. «Ինձ համար, իհարկե, ամենահուզիչ այն է, որ գիրքն իրական զգացողություններ, հիշողություններ է փոխանցում ընթերցողին: Վառ դրվագներից է փոքր երեխայի հետ զրուցը, երբ փոքրիկը հարցնում է՝ ուր եք գնում, ու մինչև Արմանը կպատասխանի, երեխան ասում է՝ գնում եք ազատելո?ւ մեր գյուղը:

Ինձ համար, իհարկե, ամենահուզիչ այն է, որ գիրքն իրական զգացողություններ, հիշողություններ է փոխանցում ընթերցողին

Գրողների Միության նախագահը նկատում է՝ սա մի կյանք է, որը գուցե տեսել ենք 1990-ականներին, գուցե շատ դրվագներ ծանոթ են, բայց ամենակարևոր և ուսուցողական կողմն այն է, որ պատմությունը ներկայացնում է պատանի Սաղաթելյանը:  «Մենք ընթերցում ենք մեզ ծանոթ պատմությունները պատանու հայացքով: Պատանեկան հետաքրքիր լիցք կա երկու ընկերոջ փոխհարաբերությունների մասին, որն անպայման պետք է կարդան մեր պատանիները»:

 

Տարածել

Կյանքի նյարդը
Կյանքի նյարդը

Արման Սաղաթելյան

4800 ֏

Նկարագրություն

Ինչո՞վ էր զբաղված և ինչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին: Զգու՞մ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը: Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում: Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սև ու սպիտակ չէ , ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի և մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր:

Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը: Չլդրանի համար մղված մարտը բախտորոշ է եղել, քանի որ դարձել է պատերազմի ամբողջ ընթացքի բեկումնային պահերից մեկը: 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանի ազատագրմանը հաջորդել են հայկական ուժերի գարնանային լայնածավալ հակահարձակումը և Մարտակերտի շրջանի ամբողջական ազատագրումը: