Ուսանողի կյանքը 1990-ականներին. Հանրահավաք, դասեր ու փախուստ դեպի սահման «Կյանքի նյարդը» վեպում (տեսանյութ)

2020-ի սեպտեմբերին Newmag-ը հրատարակեց Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը»: Սա գիրք է 1990-ականների Հայաստանի և Արցախի կարևորագույն տարիների մասին. պատերազմից մինչև քաղաքական ճգնաժամ, համալսարանական կյանքից մինչև մարտի դաշտ. պատմություններ, որոնք ներկայացվում են 17-ամյա պատանու դիտանկյունից: Գրքում հեղինակը պատմում է իր ուսանողական առաջին սեպտեմբերը, կուրսընկերներին և ի վերջո իր որոշումը՝ մեկնել ռազմաճակատ։ Վեպի լույսընծայման առիթով Newmag-ը զրուցել է հեղինակի կուրսընկերների հետ։
Սկզբում երկու ընկերոջ կապում էր միևնույն ռոք խմբի հանդեպ սերը, հետո երբ ձայնարկիչները մի պահ լռեցին, սիրած այգում ավելի ու ավելի հաճախ սկսցին հասնել հանրահավաքների ձայները` պետհամալսարանի բակից։ Առաջին կուրսեցի Արմանի համար ձանձրալի էին ոչ միայն դասերը, այլև հանրահավաքին հնչող ճառերը։
Մի պահ իրեն չզսպեց ու տեղից գոռաց` առաջարկելով խոսելու փոխարեն միասին անցնել փողոցն ու հայտնվել Ղարաբաղի ներկայացուցչությունում։
Վեպի հեղինակի կուրսեցին Սամվելը հիշում է պատմական պահը. «Մի պահ իրեն չզսպեց ու տեղից գոռաց` առաջարկելով խոսելու փոխարեն միասին անցնել փողոցն ու հայտնվել Ղարաբաղի ներկայացուցչությունում»:
Առաջարկից շատ չանցած կուրսեցիները քարանում են, երբ Արմանը մտնում է լսարան` ընկերներին հրաժեշտ տալու։ Տիգրանի հետ գնում են, ավելի ճիշտ փախչում են ռազմաճակատ. երկուսն էլ անչափահաս էին, տանող չկար: Այդ օրը, որը Արմանը մանրամասն նկարագրում է, լավ է հիշում կուրսեցին՝ Սամվել Գինոսյանը:
Առաջին թոշակի օրն էր, ընկերները վերցնում են պատերազմ գնացող կուրսընկերոջ ուսապարկը, լցնում փողով, վերադարձնում: Սամվել Գինոսյանը պատմում է՝ մտածեցինք պետք կգա. «Ամբողջ կուրսի կողմից` բոլորի թոշակներն էին: Պահի տակ եղավ, չքննարկվեց նույնիսկ, ինքնաբուխ էր»:
Միտքը, որ ամբողջ կուրսը մեկ մարդու պես թիկունքին էր, ջերմացնում էր Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին։
Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» սկսվում է ինստիտուտով, ավարտվում ինստիտուտում, որի լսարանը ամբողջությամբ ջարդուփշուր է անում ստուգարքի օրը` դասախոսի վերաբերմունքի պատճառով: Այդ մասին լավ է կարդալ հենց առաջին ձեռքից: Սամվելն էլ է ներկա եղել, հիշում է այսօրվա պես. «Կրակայրիչը վերցրեց ու 2-րդ հարկից նետեց ցած... դասախոսը ավելի ուշ ներողություն խնդրեց»:
Միտքը, որ ամբողջ կուրսը մեկ մարդու պես թիկունքին էր, ջերմացնում էր Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, կամազով հասան` Գորիս, հետո` հացի մեքենայով, Արցախ: Առջևում բոլորովին այլ իրողություն էր, որտեղ Արման Սաղաթելյանը դառնալու էր Սյագո, Տիգրանը` Տիգա:

Արման Սաղաթելյան
4800 ֏
Նկարագրություն
Ինչո՞վ էր զբաղված և ինչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին: Զգու՞մ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը: Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում: Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սև ու սպիտակ չէ , ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի և մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր:
Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը: Չլդրանի համար մղված մարտը բախտորոշ է եղել, քանի որ դարձել է պատերազմի ամբողջ ընթացքի բեկումնային պահերից մեկը: 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանի ազատագրմանը հաջորդել են հայկական ուժերի գարնանային լայնածավալ հակահարձակումը և Մարտակերտի շրջանի ամբողջական ազատագրումը:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
