[InterPress] Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը շանտաժի է ենթարկում իր մրցակցին
Առանց որևէ ապացույցի ու մանրամասների Նեթանյահուն ասել է, որ Իրանը «զգայուն տեղեկատվություն» է ձեռք բերել: Նրա այս հայտարարությունները նոր մակարդակի հասցրին նախընտրական մրցավազքը:
Գանթզը հաստատել է անցած շաբաթ Israeli TV-ի տարածած տեղեկությունը, որ ներքին հետախուզական ծառայությունը հայտնաբերել է, որ իր բջջայինը հաքերային հարձակման է ենթարկվել: Հետախուզական գործակալությունը կատարվածը չի մեկնաբանում:
Բայց նա չի հաստատել, որ հաքերները, ինչպես հաղորդվում է, Իրանից են, և ասել է, որ հեռախոսում ոչ մի տվյալ չկար, որը կարող էր ազդել ազգային անվտանգութան կամ, եթե վարչապետ ընտրվի, իր պարտականությունները կատարելու կարողության վրա:
Իրանը հերքել է, որ իր հետախուզական ծառայությունները հաքերային հարձակման են ենթարկել Գանթզի հեռախոսը:
«Իսրայելական ռեժիմի պաշտոնյաները սովոր են ստեր տարածել», – հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին, գրում է IRNA գործակալությունը:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան