FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Չարլզ Դահիգի «Սովորության ուժը» գրքի

Տեղի ունեցավ Չարլզ Դահիգի «Սովորության ուժը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում Newmag-ի թիմը ներկայացրեց արդյունավետության և անձնական աճի մասին համաշխարհային բեսթսելլերը՝ «Սովորության ուժը»: Պուլիցերյան դափնեկիր, լրագրող Չարլզ Դահիգը իր փոքրիկ, կենցաղային՝ բլիթ ուտելու վատ

Հարյուր ականավոր գիտական աշխատությունների, բազմաթիվ հարցազրույցների, տասնյակ հաջողակ պատմությունների հիման վրա գրված «Սովորության ուժը» աշխատության մեջ հեղինակը պարզաբանում է, որ մեր քայլերի 40 տոկոսը հիմնված է սովորությունների վրա, եթե փոխենք դրանք, կփոխենք նաև մեր կյանքը: Վատ սովորություննը փոխել դժվար է, քանի որ պարգևը մեզ դուր է գալիս: Գրքի թարգմանիչ Լիլիթ Գրիգորյանի հավաստմամբ, սա գիտահանրամատչելի ուսումանասիրություն է. «Հետազոտությունների ու իրական պատմությունների հիման վրա: Ապշեցուցիչ բացահայտումներ է մեր սովորությունների մասին: Դրանք մեզ տանում են հաջողության կամ կործանման»:

Համաշխարհային բեսթսելլերը կազմված է երեք մասից: Նախ հեղինակը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են ձևավորվում սովորությունները, ինչպես պետք է ձեռք բերել նոր սովորություններ: Երկրորդ մասում հաջողակ ընկերությունների սովորություններն են: Օրինակ, դպրոցը կիսատ թողած երիտասարդին Ստարբաքսը ինչպես դարձրեց թոփ մենեջեր: Սուրճը խմելը ինչպես վերածվեց ամերիկյան ու նաև ահմաշխարհային սովորության: Երրորդ հատվածը հասարակությունների ներսում ձևավորվող սովորությունների մասին է: Ըստ հոգեբանական գիտությունների դոցենտ Լիլիթ Բաղդասարյանի, այս գիրքը հիմնված է հոգեբանական մի կարևոր ժամանակակից ուղղության վրա, որը կոչվում է վարքաբանական. «Կա ազդակ, եթե այդ ռեակցիան խրախուսվում է, ստանում ենք հաճելի էմոցիաներ: Դա օգնում է շատ մարդկանց»:

    

Կոմերցիոն ընկերությունները միլիոններ են ծախսում, որ իրենց արտադրանքը գնելը դառնա մեր սովորությունը: Նրանք բացահայտում են մեր սովորությունները, հետո դրանցով փող վաստակում: Չարլզ Դահիգը գրքի երկրորդ մասում օրինակներով ցույց է տալիս, թե ինչպես են մարդկանց սովորությունները դառնում տրանսատլանտյան կորպորացիաների հաջողության գրավականը: Գործարար Տարոն Պապիկյանի խոսքով, մարդու վարքագծից բխում է սովորությունը. «Կա տպավորություն, որ տեխնիկական միջոցներով կհասնենք հաջողության, բայց մարդկանց վարքագիծն է կարևոր՝ հիմնված իրենց սովորությունների վրա: Կամ՝ մենք կփոխենք նրանց սովորությունները»:

Newmag հրատարակչության նոր գիրքը նաև ուսումնական ձեռնարկ է, որն օգնում է փոխել անցանկալի սովորությունները: Հեղինակը դա պատմում է ամենապարզ օրինակներով, ինչն է ստիպում ծխել, օրինակ, նյարդայնանալը: Գիրքը կսովորեցնի նյարդայնանալու ու ծխելու արանքում ընտրել ոչ թե մահաբեր ծխախոտը, այլ մեկ այլ սովորություն ու ստանալ նույն հաճույքը: Ըստ հրատարակչության գլխավոր խմբագրի, սովորություններ ունենք բոլորս , իսկ թե ինչու են մեզ պետք դրանք՝ գիրքն է պետք ընթերցել. «Կարդում եմ ենթավերնագիրը՝ ինչու ենք ամեն ինչ անում ճիշտ այնպես, ինչպես անում ենք, և ոչ այնպես, ինչպես: Ինչո՞ւ Այդ հարցի պատասխանը այս 400 էջերում է»:

 

Գրքի հայերեն թարգմանության գլխավոր գործընկերը Դիջիթեյն ընկերությունն է: Ընկերության ներկայացուցիչ Անի Մկրտչյանը գրքի ընտրությունը պարզաբանում է նաև իրենց մարքետինգային սովորությամբ՝ ընկերությունը փորձում է մարդկանց ու աշխատակիցների սովորությունները ճիշտ օգտագործել. «Առաջիկայում կթիրախավորենք բիզնես գրականություն, որը կբացահայտի բիզնես հմտությունները: Արդեն իսկ աջակցած գրքերն էլ են այդպիսին: Այսպիսի գրականությունը դարձնել հանրամատչելի, կարևոր ենք համարում»:

Կարդացեք նաև

Ինչ ընդհանրություն ունեն ծխելը թողած կինը, հայտնի ընկերության հաջողակ տնօրենն ու օլիմպիական չեմպիոնը: Նրանք բոլորը փոխել են իրենց սովորությունները: Այս բոլոր օրինակները New York Times-ի ամենաշատ վաճառվող գրքերի ցանկում ու բիզնես արդյունավետության բարձրացման լավագույն գրքերի 10-յակում հինգ տարի անընդմեջ իր դիրքը պահած և Newmag-ի հրատարակած «Սովորության ուժը» գրքի հայերեն տարբերակում են:

Տարածել