FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Մենք աջակցում ենք հայերեն բովանդակության ստեղծմանն

Մենք աջակցում ենք հայերեն բովանդակության ստեղծմանն ու հայկական մշակույթի հանրայնացմանը. Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյան

newmag-y-n

Newmag-ի երկարատև գործընկերներից Արդշինբանկը միացել է Ձմեռային փառատոնին՝ որպես գլխավոր հովանավոր։ Այս որոշումը բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության այս տարվա օրացույցի կարևոր հանգրվաններից է։ Ձեզ ենք ներկայացնում Արդշինբանկի վարչության նախագահ Ա

Ինչու որոշեցիք միանալ Newmag-ի Ձմեռային փառատոնին:

Գրքի փառատոնը յուրաքանչյուր հրատարակչի համար հնարավորություն է ներկայանալու, նոր ծանոթություններ ձեռք բերելու, մտածող մարդկանց հանդիպելու համար, ովքեր ասելիք ունեն միմյանց և հասարակությանը: Մեզ հարազատ է փառատոնի այս ձևաչափը, բացի այդ դեպի թվայնացում գնացող մեր իրականության մեջ կարևոր է կարդալու մշակույթի պահպանումը և տարածումը Հայաստանում: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք լավ գործ կատարել մեր երկրի և ժողովրդի ապագայի համար, այն է՝ հասանելի դարձնել այնպիսի գրականություն, որի կարիքն ունի ընթերցողն այսօր և որը կշարունակի կարևոր լինել նրա համար վաղը:

Հրատարակչության հետ բանկը արդեն հրատարակել է մի քանի գիրք։ Արդյոք ժամանակակից արտասահմանյան գրականության թարգմանության ծրագիրը կշարունակվի։  

Մենք կարևորում ենք դինամիկ զարգացող աշխարհում անընդհատ սովորելու, կատարելագործվելու հատկությունը, ահա թե ինչու մշտապես  հետևում ենք բիզնես ոլորտին վերաբերվող համաշխարհային գրականության նորույթներին: Այն նոր հրատարակությունները, որ կգրավեն մեր ուշադրությունը, կարող են դառնալ Արդշինբանկի և Newmag հրատարակչության համագործակցության ևս մեկ առիթ:

Ինչ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր է իրականացնում բանկը։  

Միայն 2023 թ.-ի ընթացքում Արդշինբանկն իրագործել է երկու մեծ նախագիծ: Դրանցից առաջինը մեր գործակցությունն է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ, որի շրջանակներում զգալի աջակցություն է ցուցաբերվել վերականգնողական կենտրոնի աշխատանքին, նաև կազմակերպվել է երկու բարեգործական համերգ կենտրոնում վերականգնողական շրջան անցնող զինվորների հետ: Բացի այդ մենք որոշեցինք հրաժարվել Արդշինբանկի կորպորատիվ միջոցառումից, աշխատակիցների ամանորյա նվերներից և ուղղել խնայված միջոցները Արցախից բռնի տեղահանված 100 ընտանիքի ձմռան հիմնական ծախսերը հոգալուն՝ ներառյալ կոմունալ և բնակարանային ծախսերը: Ավելացնեմ, որ այս կոնտեքստում մեր գործունեությունը գնահատվել է նաև մջազգային ասպարեզում. Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը 2023 թ.-ին Արդշինբանկին շնորհել է 2 անվանակարգ. «Best corporate bank» (Լավագույն կորպորատիվ բանկ) և «Best Bank for ESG» (Լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ): Սա և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող:

Որքանով կարևոր է խրախուսել ընթերցանությունը և արդյոք բանկի կորպորատիվ կուլտուրայի մեջ մտնում է միմյանց գիրք նվիրելը։  

Մեզ համար չափազանց կարևոր է աջակցել հայերեն բովանդակությունը։ Ֆինանսական և բիզնես գրականությունը հովանավորելու միջոցով մենք ոչ միայն ներկայացնում ենք համաշխարհային լավագույն միտքը, այլև այդ ճանապարհին հարստացնում ենք ֆինանսատնտեսական մեր բառամթերքը, և այո՛, ամեն տարի, մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը մեր բանկը ևս հետևում է գիրք նվիրելու գեղեցիկ և օգտական ավանդույթին: 


NEWMAG WINTER FEST-Ի ԾՐԱԳԻՐԸ


 

Տարածել