Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Ուսումնական տարվան ընդառաջ C-Quadrat Ampega ընկերո

Ուսումնական տարվան ընդառաջ C-Quadrat Ampega ընկերությունը 500 նոր գիրք է նվիրել Հայաստանի 10 մարզերի գրադարաններին

09/01/2026

newmag-y-n

C-Quadrat Ampega կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերության աջակցությամբ Հայաստանի 10 մարզերի համայնքային գրադարաններ համալրվել են Newmag հրատարակչության 500 նոր գրքով։ Գրքատվությունն իրականացվել է «Համայնքային գրադարանների հզորացում» ծրագրի շրջանակում՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Նախաձեռնության արդյունքում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 10 գրադարան ստացել է ժամանակակից գրականության նոր հավաքածուներ։

Գրքերի ընտրությունն իրականացվում է C-Quadrat Ampega-ի թիմի ակտիվ մասնակցությամբ։ Ընտրության հիմքում եղել են գրքերի կրթական և մշակութային արժեքը, արդիական թեմաները, աշխարհայացքն ընդլայնելու ներուժը և տարբեր տարիքի ընթերցողների հետաքրքրությունները։ Գրադարաններին փոխանցված հավաքածուներում ընդգրկված են համաշխարհային բեսթսելլերներ, դասական գրականություն, ժամանակակից արձակ և ոչ գեղարվեստական գրականություն, ինչպես նաև հայ հեղինակների ստեղծագործություններ։

Գրքերը հայերեն են՝ ժամանակակից հրատարակությամբ և որակյալ թարգմանությամբ։ Ընտրված գրքերից են, օրինակ, Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens»-ը որը անդրադառնում է մարդկության պատմությանը, հասարակությունների զարգացմանը, տեղեկատվության դերին և տեխնոլոգիական փոփոխություններին։

«Որպես հարյուր հազարավոր մարդկանց կենսաթոշակային ակտիվները կառավարող ընկերություն՝ մենք մեր առաքելությունն ընկալում ենք երկարաժամկետ հեռանկարում։ Մարդկանց ապագայի մասին հոգալը մեզ համար նաև նշանակում է նպաստել այն հասարակության զարգացմանը, որտեղ նրանք և նրանց ընտանիքներն ապրում են։ 

Կրթության, գիտելիքի և մշակույթի հասանելիությունն այդ զարգացման կարևոր հիմքերից են։ Մեր թիմը փորձել է ընտրել գրքեր, որոնք ոչ միայն հետաքրքիր են, այլև կարող են նոր գիտելիք փոխանցել, հարցեր առաջացնել և ընդլայնել ընթերցողի աշխարհայացքը։

Հույս ունենք, որ այս 500 գրքերից յուրաքանչյուրը կգտնի իր ընթերցողին և կդառնա նոր գիտելիքի, հետաքրքրության կամ պարզապես լավ գրքի հետ հանդիպման հնարավորություն», - նշել է C-Quadrat Ampega ընկերության տնօրեն Արման Վարդանյանը։


«Համայնքային գրադարանների հզորացում» ծրագիրը Newmag հրատարակչության նախաձեռնությունն է, որի շրջանակում մասնավոր ընկերությունների, բարերարների և հիմնադրամների աջակցությամբ նոր գրքերով համալրվում են Հայաստանի համայնքային գրադարանները։ Դրանցից շատերի գրքային ֆոնդերը տասնամյակներ շարունակ չեն համալրվել ժամանակակից հրատարակություններով։

«Երևանում նոր գիրքը հասանելի է գրեթե անմիջապես, մինչդեռ բազմաթիվ համայնքներում ընթերցողը կարող է տարիներով նոր հրատարակություն չտեսնել։ Մեր ծրագրի գլխավոր նպատակը հենց այդ անհավասարությունը նվազեցնելն է։ C-Quadrat Ampega-ի աջակցությամբ այս անգամ կարողացանք միաժամանակ հասնել Հայաստանի բոլոր 10 մարզերին։ 

Սա հատկապես կարևոր է ուսումնական տարվա մեկնարկին, երբ գրադարանները կրկին դառնում են երեխաների, ուսուցիչների, ուսանողների և ընթերցողների ակտիվ հանդիպման վայր։ Մեր նպատակն է ժամանակակից գիրքը հասանելի դարձնել Հայաստանի յուրաքանչյուր համայնքում», — նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

«Համայնքային գրադարանների հզորացում» կրթական և սոցիալական ծրագիրը նպատակ ունի փուլ առ փուլ թարմացնել Հայաստանի ավելի քան 350 համայնքների գրադարանային ֆոնդերը՝ դրանք համալրելով ժամանակակից և որակյալ գրականությամբ։ 17-րդ Book Donation-ի շնորհրիվ ու C-Quadrat Ampega-ի աջակցությամբ 500 նոր գիրք արդեն հասանելի է Հայաստանի 10 մարզերի ընթերցողներին։

Տարածել