Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)
04/09/2025

Գրքերը ձեր կարիերայի ուղեկիցն են, Newmag-ը՝ ձեր ճանապարհը դեպի գիտելիք, նոր մտահորիզոններ և լայն հնարավորություններ։ Newmag-ը և Skill-ը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ինչի շնորհիվ ապրիլին կանցկացվի Newmag Fair CCF Edition գրքի տոնավաճառ:
Newmag հրատարակչության և Skill ընկերության համատեղ ստորագրած հուշագրի շնորհիվ, Newmag-ը Career City Fest-ը հանդես կգա նոր ձևաչափով: Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը հուշագրի ստորագրումից հետո բացեց գործակցության փակագծերը. ապրիլի 25-ին և 26-ին տեղի կունենա Newmag Fair CCF Edition գրքի տոնավաճառ.
«Մենք ոգևորված ենք այս համագործակցությամբ, քանի որ այն հնարավորություն է տալիս ներկայանալու երկրի մասշտաբով անցկացվող կարևոր միջոցառմանը ոչ միայն պանելային քննարկումներով, այլ նաև մեր տաղավարով և գրքերով»
Այս տարի առաջին անգամ մասնակցելով փառատոնին՝ Newmag-ն իր ծրագրերը հարմարեցրել է FEST-ի ձևաչափին: Հրատարակչությունը փառատոնի ընթացքում բաց կլինի թեկնածուների հետ հանդիպումների համար՝ մարքեթինգի, վաճառքի և հրատարակչական ոլորտներում աշխատանքի հնարավորություններ քննարկելու նպատակով:
Բացի ընկերության ներկայացումից, Newmag-ը կազմակերպելու է պանելային քննարկում՝ «Ինչպես հաջողության հասնել շոու բիզնեսում» թեմայով: Պանելը վարելու է Արտակ Ալեքսանյանը, քննարկմանը կմասնակիցեն Ավետ Բարսեղյանը, Հրաչ Քեշիշյանը, Նունե Եսայանը և Լուիզա Ղամբարյանը. «Ընտրել ենք այնպիսի մասնակիցների, ովքեր ոչ միայն հաջողակ են իրենց ոլորտներում, այլև պահպանում են կայուն հաջողություն՝ անկախ ժամանակի փոփոխություններից»
Skill ընկերության տնօրեն Նելի Մարաբյանն ընդգծեց, որ Career City Fest-ը յուրօրինակ փառատոն է, որը հարթակ է հանդիսանում արդեն կայացած միջոցառումների և նախաձեռնությունների համար.
«Քանի որ Newmag-ի գրքերի փառատոներն արդեն սիրված են, և մենք ունենք նույն առաքելությունն ու գրեթե նույն լսարանը, որոշեցինք համագործակցել և համատեղ ջանքերով լրացուցիչ արժեք ստեղծել մեր այցելուների համար»:
Իրադարձության հասցեն Մերիդիան Էքսպո Կենտրոնն է։ Newmag-ի տաղավարում կգտնեք ժամանակակից, ոգեշնչող, մասնագիտական գրականություն հայ և համաշխարհային հեղինակներից։ Հատուկ CCF-ի այցելուների համար կգործի 30% զեղչ։
Career City Fest-ը տեղի կունենա ապրիլի 25-26-ին Մերիդիան էքսպո կենտրոնում: Մուտքն ազատ է՝ նախապես գրանցումով: Փառատոնի մանրամասն օրակարգը հասանելի է careercityfest.am կայքում, իսկ գրանցվել կարելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/CCF2K25_ԳՐԱՆՑՈՒՄ:
Կարդա նաև

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակի առթիվ Newmag-ը հայերեն է հրատարակել Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գիրքը (թրեյլեր)

Երևան, Գոնկուր, գրական մեծ ընտրություն. Ո՞վ է Հայաստանի գոնկուրյան հաղթողը (տեսանյութ)

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)

10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)
