Գիրքը գիտելիք է և պատուհան՝ դեպի ապագա. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյան
Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի այս տարվա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերից է Newmag-ի ձմեռային փառատոնի գլխավոր հովանավորությունը։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով, այս
Գեոպրոմայնինգն իր պորտֆելում միշտ է ունեցել մշակութային նախաձեռնությունների աջակցության մեծ ցանկ։ Այդ առումով Newmag-ի հետ գործակցությունը թեև առաջինն է այս տարում, բայց մեկն է այն հազարավոր նախագծերից, որ ընկերությունն իրականացրել է այս տարիների ընթացքում։
«Գիրքը կենսական արժեք է։ Ուրախ եմ նշել, որ սերունդը հետաքրքրված է գրքով, որովհետև գիրքն ու դրանում պարունակվող գիտելիքն այն ուժն է, որը նրանց պետք կգա ապագայում՝ ընդլայնելու իրենց մտահորիզոնը, պահպանելու և մեծացնելու իրենց կարողությունները, և կերտելու ապագա երկրի համար»,- նկատեց Ռուզաննա Գրիգորյանը։
Գրեթե ամեն տարի ԳեոՊրոՄայնինգը տարբեր ձևաչափերով միացել է փետրվարյան գիրք նվիրելու ակցիային։ Ավելին, հենց ընկերության շնորհիվ բազմաթիվ մարզային գրադարաններ համալրել են իրենց գրադարանները նոր գրականությամբ։
Ըստ Ռուզաննա Գրիգորյանի. «Գիրքը գիտելիք է և պատուհան՝ դեպի ապագա։ Իսկ ապագան կարող է տարբեր լինել։ Առանց հոգևոր հարստության, մեզ շրջապատող աշխարհի խորությունն ու բարդությունը, մարդկանց ու համակարգերի փոխազդեցությունը հասկանալու ապագան շատ մռայլ կլինի»։
ԳեոՊրոՄայնինգ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով, գիտելիքահեն տնտեսության և արդյունաբերության հիմքը՝ գիրքն է և ինտենսիվ ընթերցանությունը։ Այդ պատճառով կրթական նախանձեռնություններին աջակցելն ուղիղ բխում է ընկերության ռազմավարական ու երկարաժամկետ նպատակներից։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)