Newmag-ը հայերեն է հրատարակել Սեբաստիան Հաֆների «Մի գերմանացու պատմություն. անհատն ընդդեմ հազարամյա Ռայխի» գիրքը (թրեյլեր)

Newmag-ը ներկայացնում է գիրք, որը ներսից ու ամենախորքից բացահայտում է մարդկության մեծագույն աղետի անատոմիան. Սեբաստիան Հաֆներ. «Մի գերմանացու պատմություն. անհատն ընդդեմ հազարամյա Ռայխի»։ Գրքի թարգմանությունն իրականացվել է Գյոթե ինստիտուտի դրամաշնորհով։ Շն
1920-ականների Գերմանիան պարտության բարդույթների կծիկ էր: Զայրույթից բխող ցնորամիտ մտքերը ոչ ոքի չէին զարմացնում, անօգնական լինելու զգացումն այնքան էր խորացել, որ վերածվել էր դժոխային անտարբերության: Սա բաց դաշտ էր քաղաքական արկածախնդրությունների, առավել ևս՝ կազմակերպված վրեժխնդրության օրակարգի համար:
Այս ամենը դառնում է Սեբաստիան Հաֆների գրքի թեման։ Գրողի պատանեկությունն ու երիտասարդությունը անցել են երկու աշխարհամարտերի միջակայքում՝ Գերմանիայում: Նա իրավաբան էր, կրթված, կանխատեսելի կարիերայով ու տեսանելի ապագայով: Հաֆներն իր հուշագրությունում պատկերում է գերմանացիների կյանքը նացիզմի վերելքի շրջանում և երկու համաշխարհային պատերազմների ընթացքում: 1907-1933 թվականների իրողություններին անդրադառնում է որպես ականատես, գործում ներկայացնում Հիտլերի երիտասարդական շարժումից մինչև նացիստական իշխանափոխություն:
1933-ին նա հասցնում է հեռանալ Գերմանիայից ու փրկվել: Մեծ Բրիտանիայում նրան ձերբակալում ու երկու տարի բանտում են պահում, որից հետո Հաֆները դառնում է լրագրող ու սկսում գրել գերմանալեզու Die Zeitung ամսագրում: Հենց այս ընթացքում էլ՝ 1939 թվականին գրում է «Մի գերմանացու պատմությունը»՝ գեղարվեստական խորությամբ ու վավերագրական ճշգրտությամբ ցույց տալով գերմանացիների հավաքական խելագարությունը:
Գրքի մասին ոչ ոք չի էլ իմանում: Այն լույս է տեսնում միայն Հաֆների մահից հետո: Նրա որդին կտոր-կտոր հավաքում է, կորսված որոշ հատվածներ վերականգնում թարգմանությունների հիման վրա, և հրատարակում 2000 թվականին: Գրական գործն անսպասելիորեն ձեռք է բերում համաշխարհային ճանաչում:
Տեռոր, տոնակատարություններ, դավաճանություն, վերջում՝ հավաքական կոլապս: Խելագարություն, որը մեկ մարդը սփռեց մի ամբողջ ազգի վրա ու դարձրեց 20-րդ դարի մեծագույն հանցագործության և՛ ականատեսը, և՛ զոհը, և՛ մասնակիցը: Այս գլուխգործոցը վառ կերպով փոխանցում է սովորական քաղաքացու կյանքը՝ աստիճանաբար ձևավորվող տոտալիտար ռեժիմի տակ:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
