BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag winter fest 2024֊ի մասին Newmag-ի թիմը պատմ

Newmag winter fest 2024֊ի մասին Newmag-ի թիմը պատմել է Կենտրոն հեռւստաընկերության եթերում

newmag-y-n

Այս տարի Newmag-ն իր ձմեռային փառատոնը կանցկացնի փոտրվարի 10-ին, Dvin Music Hall-ում։ Մեկ օրում հրատարակչությունը ներկայացնելու է չոր գիրք։ Մասնավորապես՝ Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից»-ը, Թովմաս Առաքելյանի «Ճանապարհը», Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնո

Հրատարակչության հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը պատմեց, որ այս անգամ Newmag֊ի ձմեռային փառատոնի շուրջ բացի գրողներից, հեղինակներից արվեստի շատ մարդիկ են համախմբվել. «Ամբողջ օրվա ընթացքում կցուցադրվեն Նուռի ու Տիգրան Ձիթողցյանի կտավները։ Պանելային քննարկումներ կլինեն։ Հայտնի փոդքաստեր Նարեկ Ամիրխանյանն արհեստական բանակության մասին պանելային քննարկում կվարի ոլորտի հայտնի մասնագետների հետ։ Այս անգամ դասական գրքի շնորհանդեսներ չեն լինի, քանի որ գրքերի հեղինակների մի մասը քոուչ են, մենթոր, իրենց գրքերը ted talks​-ի​​​​​​ ֆորմատով կներկայացնեն»։ 

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիրը խոսեց չորս նոր գրքերի մասին, որոնց շնորհանդեսը լինելու է փառատոնի ժամանակ. «Աշխարհը հիմա շատ է սիրում կարդալ մոտիվացիոն, անձնական աճի մասին գրականություն։ Օրինակ, Անի Քոչարի երկրորդ գիրքը մոտիվացիոն գիրք է, նա իր անձնական փորձով ցույց է տալիս, որ ինքն արել է, դու էլ կարող ես անել։ Մեր մյուս հեղինակը Գոռ Կարապետյանն է, նա անձնական փորձով հանդիպում է պատանիների, երիտասարդների հետ, անցկացնում է թրեյնինգներ առաջնորդության թեմաներով։ Շատերի համար առաջնորդելը հետաքրքիր չէ, նրա համար հետաքրքիր է, նա ռիսկի է դիմում, վճարում է իր անունով, փորձով»։ 

Այս անգամ փառատոնին կլինեն միայն հայ հեղինակների գրքեր։ Հրատարակչությունը ոչ միայն հրատարակում է, այլ նաև ապահովում է գրքերի առաջխաղացումը գրական շուկայում ու վաճառքը։ Գոհար Մանուկյանը բերեց հայ հեղինակներից մեկի օրինակը. «Օրինակ, Սուսաննա Հարությունյանի գիրքը թարգմանվել է տարբեր լեզուներով։ Միջազգային կապերով, տարբեր գործակալությունների հետ աշխատանքի շնորհիվ հայ հեղինակի գիրքը հայտնվել է միջազգային շուկայում»։ 

Որպես համաշխարհային լավագույն բեսթսելլերների օրինակ հրատարակչության գլխավոր խմբագիրը նշեց Աստվածաշունչը կամ Շեքսպիրի ստեղծագործությունները, որոնք բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվող գրքերից են. «Ժամանակին բեսթսելլեր էր «Գևորգ Մարզպետունին», Դյումայի գրքերը։ Բեսթսելլերներ միշտ են եղել, պարզապես դրանք բեսթսելլեր չէին կոչվում։ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», որը մեր ամենաշատ վաճառված բեսթսելլերներից է, կարդում ես, հասկանում ես, որ հեղինակը չի ասում, ամեն ինչի վրա  պետք է թքած ունենալ, պետք է գտնես քո արժեքները, որոնց չես դավաճանելու։ Բեսթսելլերները նաև պրովոկատիվ են լինում»։ 


NEWMAG WINTER FEST 2024-Ի ԾՐԱԳԻՐԸ


Հրատարակչությունը հունվարի տասնվեցին ամբողջ աշխարհի հետ նույն օրը հրատարակեց ևս մեկ համաշխարհային բեսթսելլեր՝ Ալեքս Մայքլիդիդի «Ցասումը», որ միայն Հայաստանում առաջին երեք օորում վաճառվել է հազար օրինակով։ 

Կարդացեք նաև

Տարածել