Newmag-ն ու «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական մրցույթ արցախցի հեղինակների համար
Newmag հրատարակչությունը «Թովմասյան» հիմնադրամի հետ հայտարարել է արցախցի հեղինակների համար գրական մրցույթ: Պատմական ժառանգությունը գրականության միջոցով պաշտպանելն առաջնային խնդիր է, քանի որ այն մշակութային ինքնության և հավաքական հիշողության պահպանման գոր
Այս նախաձեռնության նպատակն է հարթակ ապահովել արցախցի գրողների համար, որպեսզի գրականությունը դառնա մշակույթը պահպանելու գործիք և Արցախի հայկական ժառանգությունը կփոխանցի սերունդներին:
Մրցանակը տրվելու է գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական արձակ ստեղծագործություններին: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել արցախահայ այն բոլոր գրողները, ովքեր ստիպված են եղել Արցախի հանրապետությունը լքել 2020 թվականի 44 օրվա պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Մրցույթին մասնակցության տարիքային սահմանափակում չկա:
Մրցույթին ներկայացնել
- Ինքնակենսագրություն,
- Գրական գործի մի հատված /15-30 էջ/:
Մրցույթի պայմանները
- Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ ստեղծագործության համար,
- Ստեղծագործությունը պետք է նախկինում հրատարակված չլինի,
- Պետք է լինի հայերեն, 12 տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1,15,
- Հաղթելուց հետո հրատարակչությանը ներկայացվելիք ամբողջական ստեղծագործությունը պետք է լինի նվազագույնը 80 էջ,
- Հայտի փաթեթը պետք է ուղարկել [email protected] էլհասցեին, նշել կոնտակտային տվյալները, «թեմա» (subject) տողում պետք է գրել՝ Գրական մրցույթի համար,
- Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024 թվականի ապրիլի 30:
Ստեղծագործությունների գնահատման չափանիշները
- Կուռ կառուցվածք,
- Հղկված լեզու և ոճ,
- Օրիգինալ տեքստ։
Գրական մրցույթի ժյուրիի կազմը
- Գնել Նալբանդյան – Newmag-ի գլխավոր խմբագիր
- Իննա Հովհաննիսյան, «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն
- Վիոլետ Գրիգորյան – գրող, հրապարակախոս
- Սամվել Գասպարյան– թարգմանիչ, խմբագիր
- Նորեկ Գասպարյան – Արցախի Գրողների միության նախագահ
Հաղթած հեղինակի անունը կհայտարարվի Newmag-ի ամառային փառատոնին ՝ 2024 թվականի հունիսին: Որպես պարգև Newmag-ը կհրատարակի հաղթած հեղինակի գիրքը և կհոգա հրատարակչական ծախսերը:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)