Newmag հրատարակչությունը տարին ամփոփել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկարներ)
Դեկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Newmag հրատարակչության ստեղծագործական կազմին։ Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժն

Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը ամփոփելով բարդ տարին՝ ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի և Newmag֊ի համատեղ «Հուն» մատենաշարը։ Առաջին անգամ Մայր աթոռը գործակցում է մասնավոր հրատարակչության հետ, որ ներկայացնի քրիստոնեությանը, հավատին վերաբերող գիտական, հանրամատչելի բարձրաճաշակ գրականություն։


Առաջին գիրքը Աստվածաշնչից հետո թերևս երկրորդ գիրք համարվող Քլավ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն» աշխատությունն էր, որը լույս տեսավ ամռանը։ Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը հայտնեց, որ արդեն պատրաստ է նաև «Հուն» մատենաշարի երկրորդ գիրքը, որը լույս կտեսնի մյուս տարի.
«Տարին բարդ էր, կորուստներ ունեցանք, որից հետո հաճախ դժվար ու անհնար էր լինում աշխատել, երբեմն արդեն պլանավորված ծրագրերը հետաձգվում էին ֆորսմաժորների պատճառով։ Դժվարությունները հաղթահարելու համար ընտրել ենք աշխատելու ու ստեղծագործելու ուղին»։

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց հրատարակչության աշխատակիցներին, գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռի և Newmag-ի գործակցությանը։ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց նաև հրատարակչության տնօրինությանը և ստեղծագործական կազմին՝ հայորդիների կրթության, դաստիարակության և արժեքային համակարգի ձևավորմանն ի նպաստ ներդրած ջանքերի համար:

Հանդիպմանը Newmag֊ի ստեղծագործական թիմը հարցեր տվեց Վեհափառ Հայրապետին, որոնք վերաբերում էին հայրենիքի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Արցախի հանձնումից հետո հոգևոր մշակութային արժեքներին ու ժառանգությանը, որոնց պահպանության կամ վերադարձի համար Մայր Աթոռը ջանք չի խնայում։ Վեհափառի թույլտվությամբ՝ Newmag-ցիները տեսան նաև Դադիվանքից դուրս բերված խաչքարերը։


Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)