Newmag-ը Winter Fest-ին կներկայացնի Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում. գաղափարից մինչև արժեքի ստեղծում» գիրքը (թրեյլեր)
![newmag-y-n](https://newmag.am/public/assets/images/posts/6668/251cd31b090d8eaefdc69cfeba2b5e68.jpg)
«Նախագծերի կառավարում» գիրքը սկսնակներին կօգնի նախագծերի կառավարման հիմնարար գիտելիք ստանալ, փորձառուների համար կբացահայտի նախագծերի կառավարման նոր նրբություններ, իսկ բարձր օղակի ղեկավարներին, ձեռնարկատերերին կօգնի ստրատեգիկ գործունեությունն ավելի թիրախավ
Նախագծերի կառավարումը` զրոյից ու սեփական փորձառությամբ։ Այն, ինչ տարիներ շարունակ հեղինակը կիրառել է, սովորել ու սովորեցրել, ամփոփել է մեկ գրքում։ Արդիական մասնագիտության բոլոր գաղտնիքներն ու հմտությունները, պրոֆեսիոնալ մենեջեր դառնալու ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները հաղթահարելու նրբությունները Աստղիկ Սահակյանը նկարագրել է իր առաջին գրքում` «Նախագծերի կառավարում. գաղափարից մինչև արժեքի ստեղծում» գիրքը:
Աստղիկ Սահակյանն ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետը։ Պետական համակարգում ղեկավարել է մասշտաբային գնման գործընթացներ, ինչպես նաև աշխատել է Ասիական զարգացման բանկի գրասենյակում, այնուհետև, տեխնոլոգիական կազմակերպությունում ղեկավարել է լայնածավալ IT պրոյեկտ։ Ղեկավարել է Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի կամրջի կառուցման պրոյեկտը։ 2014 թվականից դասավանդում է նախագծերի կառավարում, որից 5 տարին ՝ ՀԱՀ–ում, այնուհետև առանձին, ունեցել է հազարավոր ուսանողներ, թրեյնինգներ է իրականացրել բազմաթիվ հայտնի կազմակերպություններում։ Հայաստանում PMP հավաստագիր ունեցողների ճնշող մեծամասնությունն անցել են Աստղիկի դասընթացները։ Աստղիկը նաև հանդիսանում է Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության խորհրդի անդամ։ Այժմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից կորդինացնում է Հայաստան–Իրան անցակետի վերակառուցման պրոյեկտը։
Այսօր նախագծերի կառավարումը կարևորագույն և պահանջված մասնագիտություն է։ Բազմաթիվ ռեսուրսներ և գրքեր կան՝ օտար լեզուներով, սակայն հայերեն ուղեցույց մինչ այս չի եղել։ Սա կօգնի նոր մակարդակի բարձրացնել նախագծերի կառավարման գիտելիքն ու մասնագիտությունը։
Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում» ուղեցույցի շնորհանդեսը տեղի է ունենալու Ձմեռային փառատոնին՝ փետրվարի 10-ին, 17:00, Dvin Music Hall-ում։ Գրքի գլխավոր գործընկեր՝ Evoca:
NEWMAG WINTER FEST 2024-Ի ԾՐԱԳԻՐԸ
Կարդա նաև
![Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր
![Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)
![Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)
![Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը (թրեյլեր)
![Խելքս տված արվեստին՝ սպասում եմ Winter Fest-ին /փառատոնի մշակութային ծրագիրը](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)