Ինչպես ոգեշնչել, միավորել, փոխակերպել. Newmag Winter Fest 2024-ին տեղի կունենա Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Newmag Winter Fest 2024-ին տեղի կունենա Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը» գիրքը։ Հեղինակն անձնական, տեղական ու միջազգային փորձով ցույց է տալիս պրոակտիվ առաջնորդ դառնալու գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ։ Գրքում պրոակտիվ առաջնորդության ունիվերսալ
Մենթոր, քոուչ, թվային մարքեթինգի մասնագետ, մի քանի ընկերությունների համահիմնադիր Գոռ Կարապետյանի երկրորդ գիրքը՝ «Proակտիվ առաջնորդը», անձնական պատասխանատվություն ստանձնելու, առաջնորդելու և դրական փոփոխությունների մասին է։ Հեղինակն անձնական, տեղական ու միջազգային փորձով ցույց է տալիս պրոակտիվ առաջնորդ դառնալու գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ։ Գրքում պրոակտիվ առաջնորդության ունիվերսալ ալգորիթմը պատկերվում է բիզնեսի, կրթության և այլ ոլորտների գլոբալ ու լոկալ ազդեցիկ օրինակներով։
Գոռ Կարապետյանը Simple Business Academy-ի և այլ կրթական հարթակներում դասավանդում է թվային մարկետինգ, սոցիալական և կրթական ակտիվ գործունեություն է ծավալում Երևանում և մարզերում՝ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և առաջնորդության զարգացման նպատակով։ Միայն վերջին երեք տարում հանդիպել է ավելի քան 7 հազար երիտասարդի հետ։ Իր մասնագիտական, անձնական փորձով ու գիտելիքներով կհեղինակը կիսվում է իր «Պրոակտիվ առաջնորդը» գիրք-ուղեցույցում։
NEWMAG WINTER FEST 2024-Ի ԾՐԱԳԻՐԸ
Գիրքը ևս մեկ ապացույց է, որ արդյունավետ ու պրոակտիվ առաջնորդ չեն ծնվում, այլ դառնում են։ Մոտիվացիայի մասին խոսելն ավելորդ է դառնում, երբ իսկապես գիտես «ի՞նչ», «ինչպե՞ս» և հատկապես «ինչո՞ւ» հարցերի պատասխանները։ Այս գրքում կգտնես նաև այդ հարցերի պատասխանները։
«Proակտիվ առաջնորդը» գրքի գլխավոր գործընկեր՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)