Տեղի ունեցավ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի շնորհանդեսը
Սկզբից բլոգի հոդված, հետո՝ գիրք. Մարկ Մենսոնը «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրեց՝ ընթերցողին ցույց տալու ճշմարտությունը. անտարբերությունը չի լուծում մեր պրոբլեմները: Թքած ունենալու «առողջ» արվեստը՝ կյանքի դժվարությունները գիտակցելն ու դրանց թեթև նայելն է: Հիմա այն հայ ընթերցողի սեղանին է: Գիրքը թարգմանել է newmag ընկերությունը:
«Երկար մտածեցինք, թե որ գիրքը թարգմանենք, և կանգ առանք այս ստեղծագործության վրա, որովհետև այն հեշտ էր թարգմանել, պոպուլյար էր համաշխարհային շուկայում: Այնինչ, նախատեսված 1 ամսվա փոխարեն գիրքը թարգմանվեց 5 ամսում, որովհետև դժվար էր թարգմանել հեղինակի՝ հայհոյախոսություններով, կենցաղային, ժարգոնային արտահայտություններով լի մտքերը, որոնք ամերիկացի ընթերցողին հասկանալի են, իսկ հայ ընթերցողին՝ ոչ: Միաժամանակ պետք էր պահպանել այն միտքը, որը փոխանցում էր հեղինակը: Երկար չարչարվելուց հետո մենք հասել ենք այն արդյունքին, որ ընթերցողը չզգա, որ սա թարգմանություն է»,- ասաց newmag ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Գիրքն այստեղ էլ վաճառքի մեծ ցուցանիշներ ապահովեց. համաշխարհային բեսթսելլերը ամենավաճառվածներից է նաև Հայաստանում: Չնայած միջին ծավալին, «Թքած ունենալու նուրբ արվեստը» թարգմանել են 5 ամսում: Փորձել են հնարավորինս պահպանել առաջին հերթին գրքի ոգին։
«Շատ են եղել նաև նորաբանությունները: Կար մի դրվագ, որտեղ պետք է նկարագրես, թե որքան անտարբեր է պանդան: Անգլերենում կարող է ավելի բնական ստացվել. հեգնանքը ավելի հեշտ է տրվում, իսկ հայերենում պետք է բացատրես, որ դա նորմալ է և պանդան հեգնանքով խոսում է զրուցակցի հետ: Փորձել ենք բոլորդ այդ դժվար պահերի հայերեն տարբերակները ներկայացնել բացականչություններով, կետադրությամբ և սեր ու կրքով, որոնք առկա են եղել բնագրի մեջ», - ասում է գրքի թարգմանիչ Սերգեյ Սարգսյանը:
Թարգմանական աշխատանքին զուգահեռ, տղաները նաև անընդհատ կարդում էին գիրքը: Այն վերածվել էր հաճելի ընթերցանության, երբ սիրելի հատվածներդ մի քանի անգամ կարդում ես, հետո նաև թարգմանում:
«Գերժամանակակից գիրք է, որը լի է հղումներով ինտերնետային մեմերին, որոնցից ոչ բոլորն են Հայաստանում: Մենք փորձել են գործածել մեր մեմերի հարուստ պալիտրան:»,- ասում է գրքի թարգմանիչ Նարեկ Մարգարյանը:
Եղել են նաև անհամաձայնություններ, բուռն քննարկումներ: Օրինակ, հեղինակը գործածել է zillion բառը, բայց անգլերենում այդպիսի թիվ չկա: Անգլերենում միլիոնի չափազանցված տեսակն է: Հայերենում նման բառը ծիծիլիոնն է: Թարգմանիչները փորձել են բառ առ բառ թարգմանել և խմբագրել: Քննարկումների շնորհիվ գտել են դրանց բոլորի համարժեք հայերեն տարբերակները, բայց միևնույն ժամանակ գրքում մնացել Մարկ Մենսոնի հումորը: Վերջում լավագույն և հայերեն տարբերակը որոշում էր գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը: Բնօրինակի և թարգմանության միջև տարբերությունը չնչին Է։ Մարկ Մենսոնը գործածել է գռեհկաբանական բառաշերտ, որն ամերիկացի ընթերցողի համար գուցե սովորական է, բայց հայ ընթերցողին կարող է շոկի մեջ գցել:
«Ամենադժվարը սլենգային և ժարգոնային հատվածների թարգմանությունն էր: Գիրքը այն չափի է, որ մեկ շնչով կարելի է հավանաբար կարդալ: Իրոք, եթե ընթերցողին հետաքրքրում է տեսքտը, շարադրանքը չի խանգարում բովանդակությանը»,-ասում է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը:
[Թքած ունենալու նուրբ արվեստը] Հեղինակի հարցազրույցը՝ գրքի գլխավոր ուղերձի մասին
Գիրքը միայն առաջին հայացքից ու վերնագրից է թվում թեթևամիտ, մինչդեռ այն շատ ավելի խորն ուսումնասիրված է` համեմված ժամանակակից օրինակներով և սուր հումորով: Այն նախատեսված է բժշկից մինչև ծրագրավորող, ուսանողից մինչև դասախոս. բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներից ցուցակ և կարիք ունեն դրանք դասակարգելու, զտելու և կարևոները լուծելու: Թիմը, գրքի հաջողության բանաձևը համարում է ոչ միայն բովանդակությունը, հայերեն թարգմանությունը. դիզայնը, այլև մատչելի գինը:
«Կան գրահրատարակչական ծախսեր, որոնցից անհնար է խուսափել, բայց միևնույն ժամանակ գիրքը պետք է լինի գնային խելամտության սահմաններում: Կարծում եմ, որ մեր հրատարակած գրքի հաջողության գաղտնիքը նաև մատչելիությունն է»,-ասում է նախագծի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Նախագծի աջակիցների՝ Ավերս ընկերության և Ավետիսյան քընսթրաքշընի համար գրքից բացի, կարևոր էր նաև թարգմանչական խմբագրակազմը: Գրքի հաջող ընտրությունից բացի, շատ բան կախված է հենց այդ խմբից:
Շնորհանդեսին ներկայացվեց նաև books.newmag.am կայքը, որի միջոցով հնարավոր է օնլայն պատվիրել նյումեգի գրքրեը: Խմբագրության նպատակն է թարգմանել և հրատարակել հիմնականում ոչ գեղարվեստական համաշխարհային բեսթսելլերներ՝ քաղաքականության, բիզնեսի և ինքնաճանաչման մասին: նյումեգի երրորդ նորույթը bestseller.am կայքն է: Այստեղ ներկայացվում են հայալեզու և ռուսալեզու ամենաթարմ ու բեսթսելլեր դարձած գրքերը:
https://www.youtube.com/watch?v=LYunrKKiXYk
[gallery ids="52589,52649,52648,52647,52646,52644,52643,52642,52640,52639,52637,52635,52630,52631,52632,52633,52634,52626,52627,52628,52629,52623,52622,52621,52619,52618,52617,52616,52588,52586"]
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։