Ամառային փառատոնի գլխավոր մրցույթը! Լավագույն ընթերցողը կստանա Newmag Reader’s Prize մրցանակը (տեսանյութ)
Հուլիսի 16-ին Երազ այգում տարվա ամենասպասված գրքի փառատոնին կանցկացվի ընթերցանությունը խրախուսող ամենամյա Newmag Reader’s Prize մրցույթը։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տարվա ընթերցողը կստանա մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Newmag-ի հրատարակվող բ
Ամռան ուղիղ կեսին՝ հուլիսի 16-ին, գրքաքաղաքում գրական քննարկումներից ու հանդիպումներից բացի, տեղի կունենա Newmag Reader’s Prize-ը: Մրցույթին մասնակցելու համար կան հստակ կանոններ: Այս պահից սկսած, Newmag-ի կայքում կարող եք գրել կարծիք մեր գրքերի վերաբերյալ, որոնք ընթերցել եք, հավանել եք և ցանկանում եք, որ մյուսները ևս իմնանա այդ գործի մասին ու ընթերցեն:
Իսկ ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին
Բոլոր նրանք, ովքեր կարդացել են ու այս պահին էլ կարդում են Newmag-ի գրքերը, սիրում են ընթերցել ու նաև գրել ռևյուներ կարդացած գրքի մասին:
Ինչպես կարող են մասնակցել
Մրցույթին մասնակցելու համար պետք է մինչև հուլիսի 14-ը Newmag-ի կայքում ձեր նախընտրած գրքի տակ գրել հետաքրքիր, վերլուծական գրախոսական (ռևյու): Մեկ ընթերցողը կարող է գրել մի քանի գրքերի մասին, ամենաքիչը՝ 800 բառ։
Ուշադրություն
Պետք է գրել գրախոսական Newmag-ի այս տարի հրատարակած գրքերի վերաբերյալ։
Ով է որոշելու հաղթողին
Newmag-ի խմբագրակազմը կկարդա բոլոր կարծիքները և կընտրի դրանցից լավագույնը և կշնորհի ամենագրքոտ մրցանակը՝ Newmag Reader’s Prize:
Երբ հայտնի կդառնա հաղթողը
Հուլիսի 16-ին, ժամը 20։00-ին՝ Երազ այգու Music Hall-ում հայտնի կդառնա հաղթողի անունը: Ու հենց այդտեղ էլ տեղի կունենա Newmag Readers’ Prize մրցանակաբաշխությունը, որի ընթացքում էլ կտրվի հավաստագիրը:
Ինչ մրցանակ է սպասվում
Հաղթողը կստանա մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Newmag-ի հրատարակվող բոլոր նոր գրքերը:
Շտապե՛ք, գրքերը շատ են, հուլիսի 16-ը՝ մոտ:
Կարդացեք նաև
- Ամռան ամենագրքոտ օրը մոտենում է՝ Newmag ամառային փառատոնի օրն ու վայրն անփոփոխ են (թիզր)
Կարդա նաև
Տեղի ունեցավ Դարեն Հարդի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» համաշխարհային բեսթսելլերի շարունակությունը (թրեյլեր)
Ինչպես Հայաստանը դարձավ Գոնկուրի ազգային ժյուրիի երկիր, իսկ Newmag-ը՝ ազգային օպերատոր