Newmag Signature Club / Ինքնուրույն մտածող մարդկանց նոր համայնք (թրեյլեր)
10/23/2025
Newmag-ը ներկայացնում է ամենաինքնատիպ ու ամենապահանջկոտ անհատներին միավորող նախագիծ․ այն ստեղծված է համախոհների ու գրքասերների, մշակույթի սիրահարների ու արվեստի գիտակների, կենսունակ գաղափարներ ու ակտուալ բովանդակություն որոնողների համար։ Մենք ստեղծում ենք ինքնուրույն մտածող մարդկանց համայնք՝ Newmag Signature Club։
Newmag Signature Club-ը նոր հարթակ է, մշակութային ու գրական փորձառությունները միավորող տարածք։ Սա ընթերցողների փակ համայնք է, որտեղ գիրքը միայն գրական ստեղծագործություն չէ, այլ՝ կապ, հաղորդակցություն, նոր գիտելիքի ու արժեքների աղբյուր։
Ակումբը միավորում է գրքասերներին, մշակույթի սիրահարներին և գաղափարակից մարդկանց, ովքեր պատրաստ են մասնակցել թեմատիկ քննարկումների, ներկայացնել իրենց դիտարկումները և բացահայտել նոր հեռանկարներ՝ շնորհիվ գրքի և դրա շուրջ ձևավորվող միջավայրի։
Newmag Signature Club-ի յուրաքանչյուր անդամ կստանա.

• Ամեն ամիս՝ երկու գիրք։ Դրանք կարող են լինել ինչպես ամսվա նոր հրատարակությունները, այնպես էլ՝ Ձեր նախընտրած գրքերը Newmag-ի կատալոգից։
• Մշտական զեղչ՝ newmag.am-ում բոլոր գրքերի և բրենդավորված իրերի համար։
• Պատվավոր ներկայություն գրքի շնորհանդեսներին, գրական երեկոներին, թեմատիկ քննարկումներին, փառատոներին։
• Հատուկ միջոցառումներ միայն ակումբականների համար՝ վարպետության դասեր, դասախոսություններ, փակ կինոդիտումներ։
• Հանդիպումներ միջազգային բեսթսելլեր հեղինակների հետ։
• Early bird մասնակցություն Newmag-ի կազմակերպած գրքի և արվեստի երեք ամենամյա փառատոներին։
• Լոյալթի ծրագրի միջոցով՝ հատուկ առաջարկներ գործընկերներից (օրինակ՝ HERMITAGE, DANZ, Date, TOUS, PANDORA)։
• Միայն անդամների համար նախատեսված limited edition դիզայներական պարագաներ՝ Նուռի, Արամ Նիկոլյանի, Արմեն Գալյանի և այլ գործընկերների հետ համագործակցությամբ։
Newmag Signature Club-ը գործելու է 2026 թվականի հունվարի 1-ից։ Ակումբի անդամների քանակը սահմանափակ է՝ առավելագույնը 100 մարդ։ 12 ամսվա անդամավճարը՝ 100,000 դրամ։ Կա տարբերակ նաև 6 ամսով՝ 60,000 դրամով։

Միանալու համար անհրաժեշտ է լրացնել հայտը, կատարել վճարումը և ստանալ անդամությանան հատական քարտը։
Ակումբը հնարավորություն է տալիս անդամներին չսահմանափակվել միայն գիրք ընթերցելով։ Ըստ գրական ակումբի հիմնադիր Արտակ Ալեքսանյանի, Signature Club-ում գրականությունը վերածվելու է երկխոսության, գիտելիքը՝ փորձի, իսկ գրքերը՝ կապերի.
«Ինքնուրույն մտածող մարդիկ սովորաբար հավաքվում են փոքր խմբերով՝ նոր գաղափարներ փոխանակելու համար։ Newmag Signature Club-ը ստեղծում է մի յուրահատուկ վայր այն մարդկանց համար, ովքեր կարդալը, մտածելը և գործելը դարձրել են իրենց կենսակերպը»։
Newmag Signature Club-ը բաց է այն 100 բացառիկ անդամների համար, ովքեր կգրանցվեն առաջինը։
Միացեք առաջիններին և ամրագրեք Ձեր քարտը։ Գիրքն ամենալավ նվերն է, իսկ մեր ակումբին անդամակցությունը՝ արտոնություն։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)