Newmag-ը «Երազ» մատենաշարով ներկայացնում է Պեր Գուստավսոնի «Ստվերաշխարհը» գիրքը (թրեյլեր)
Մայիսի 18-ին Newmag հրատարակչությունը Yeraz Projects-ի հետ կներկայացնեն արտասահմանյան և հայ հեղինակների 4 նոր գիրք։ Նոր հեղինակներից ու նոր գրքերից է Պեր Գուստավսոնի «Ստվերաշխարհը» գործը։ Գրքում կգտնեք նաև ուղեցույց։ Այսուհետև հայկական գրաշուկայում կհայտն
Զարմանալի ու գեղեցիկ պատմություն փոքրիկ Ռագնարի ու իր ստվերի մասին։ Շվեդ հայտնի մանկագիր Պեր Գուստավսոնը «Ստվերաշխարհը» գիրքը գրել է մինչև վեց տարեկան երեխաների համար։ Սա շատ ուսուցողական ու բարի պատկերապատում է։ Ամեն ինչ սկսվում է մի մութ գիշեր, երբ ստվերները երկարում են, դառնում վախենալու անտառ։
Մանկական գիրքը, որը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար, ներկայացնում են «Երազ» մատենաշարն ու «Պարադիգմա» կրթական հիմնադրամը։ Պեր Գուստավսոնի ստվերների աշխարհի մասին մոգական գիրքն ունի նաև հատուկ ներդիր՝ ծնողների համար։ Ուղեցույցը կսովորեցնի ճիշտ կարդալ գիրքը, տրամաբանական ու զվարճալի հարցեր տալ փոքրիկներին։
Պեր Գուստավսոնը գրքերի պատկերազարդող և գրող է։ Հեղինակ է բազմաթիվ գրքերի ինչպես առանձին, այնպես էլ այն գրողների համահեղինակությամբ։ Պերը գրել և նկարազարդել է վեց գիրք Արքայադստեր և երեք գիրք Արքայազնի մասին։ Դրանք թարգմանվել են մի շարք լեզուներով, և ինչպես երեխաները, այնպես էլ նրանց ծնողները սիրում են ընթերցել հեղինակ գործերը։
«Ստվերաշխարհը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա «Երազի գիրք. նոր հերոսներ» մանկական միջոցառման ընթացքում՝ մայիսի 18-ին, 17:00, «Երազ» այգում։
Կարդացեք նաև