Newmag Summer Fest-2022` հետահայաց ակնթարթներ ու դրվագներ (տեսանյութ, լուսանկարներ)
Հուլիսի 16-ին արդեն երկրորդ տարին տեղի ունեցավ գրքի ամառային փառատոնը։ Ամենաթեժ գրքատոնին մի ամբողջ օր ու մի մեծ այգի վերածվել էր գրքի քաղաքի։ Երազ այգու չորսբոլորը ու միաժամանակ տարբեր լոկացիաներում ընթանում էին մի քանի իրադարձություն։ Առանց դադարի ու ավ
2021-ին այցելուների աննախադեպ հոսքից, ջերմ ու դրական գնահատականից հետո կրկին հուլիսի 16-ին, կրկին Երազ այգում Newmag-ը բոլոր ընթերցասերների համար անցկացրեց ամառային գրքատոնը։
Փառատոնի մեկնարկը տրվեց 12։00՝ Ground Hall սրահում։ Բացման արարողությանը հաջորդեցին գրքերի շնորհանդեսները։ 7 նոր գիրք, նոր հեղինակներ ու անսպասելի անուններ. Այս փառատոնին ևս կային բացառիկ հրատարակություններ։
Շնորհանդեսներին զուգահեռ, մեկ այլ լոկացիայում՝ Library-ում, տեղի էին ունենում հայ գրողների հետ հանդիպումներ՝ յուրաքանչյուր ժամը մեկ նոր գրող, նոր թեմա։
Այս տարի ևս հրատարակչությունն առանձին ծրագիր էր կազմել մանուկների համար։ Հիշողության և ուշադրության զարգացման մասստեր-կլասն անցկացնում էր «Կանա» հոգեբանական կենտրոնը։ Մշակութային և հանրային գործիչներն էլ հեքիաթներ էին կարդում երեխաների համար։
Ամառային փառատոնի գլխավոր հովանավորներն էին Ucom-ն ու Evoca բանկը, գործընկերները՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Alex ընկերությունն ու Printing-ը։
Տոնական ակորդները հնչեցին Music Holl-ում։ Ընթերցանությունը խրախուսելու համար այս տարի ևս անցկացվեց Newmag Reader’s Prize-ը։
Ամառային թեժ գրքատոնն աամփոփվեց համերգային ծրագրով։ Տեղի ունեցավ «Մեռնել սիրելով» երգի ու տեսահոլովակի պրեմիերան։