Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են գործակցության հուշագիր (տեսանյութ)
12/10/2024
Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը կնքել են գործակցության հուշագիր։ Համաձայն որի, 2025 թվականին ևս Newmag Winter Fest գրքի և արվեստի փառատոնը կանցկացնեն համատեղ ուժերով։
Արդեն 2-րդ տարին է, ինչ Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը համատեղ անցկացնում են գրքի և արվեստի ձմեռային փառատոնը։ 2025-ին ևս Winter Fest-ը տեղի կունենա Dvin Music Hall-ում։
Հուշագիրը ստորագրել են հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն ու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը։ Ըստ որի, փառատոնի օրը կհայտարարվի երիտասարդ գրողների մրցույթ։ Հանձնաժողովում կընդգրկվի նաև հիմնադրամի ներկայացուցիչ: Հրատարակչությունը` որպես նվիրատվություն, հիմնադրամին կփոխանցի տվյալ գրքի վաճառքից գոյացած եկամտի 5 տոկոսը:
Հրատարակչության և հիմնադրամի գործակցությունը սկսվել էր դեռ անցած տարի։ Կողմերն իրենց փորձը, ռեսուրսները և աջակցությունը ներդրել էին ոչ միայն գրքի և արվեստի փառատոնի կազմակերպմանը, այլև արցախցի հեղինակների գրական մրցույթի անցկացմանը։
Ձմեռային փառատոնին հայտարարվեց մրցույթը, իսկ ամռանը՝ Newmag Summer Fest-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հայտարարեց Արցախի գրողների մրցույթին հաղթողի անունը: Հանձնաժողովն ընտրել էր արցախցի գրող Հերմինե Ավետիսյանին, և այս ձմեռային փառատոնին տեղի կունենա նրա գրքի շնորհանդեսը։
2025-ին փետրվարի ուղիղ կեսին Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» հիմնադրամը բոլորին հրավիրում են Dvin Music Hall, բազմաթիվ միջոցառումներից բացի, այդ օրը կհայտարարեն հայ երիտասարդ գրողների մրցույթ։
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը