BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag Winter Fest 2024. Ընդամենը մեկ փառատոնային

Newmag Winter Fest 2024. Ընդամենը մեկ փառատոնային օր, 4 նոր գիրք, ամսագիր, արտ-շոու, համերգային ծրագրեր (տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդումն անդրադարձել է Newmag-ի ձմեռային 3-րդ փառատոնին։ Այս տարի հրատարակչությունը փոխել է գրքատոնի մոդելը. Winter Fest 2024-ը կանցկացվի գրականության և ժամանակակից արվեստների ձևաչափով։ Հաղորդմանը հյուրընկալվել ե

Փետրվարի 10-ին Dvin Music Hall-ում կայանալիք փառատոնն աննախադեպ է իր բովանդակությամբ։ Հրատարակչությունը ձմեռային իր 3-րդ փառատոնը վերածել է գրքի և արվեստի իսկական տոնի: Կլինեն ոչ միայն գրքի շնորհանդեսներ, այլև թատերական ներկայացում, պոեզիայի երեկո, երաժշտություն, ցուցահանդես։ Newmag հրատարակչության ստրատեգիական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանն ընդգծում է՝ փառատոնի պաշտոնական բացումը վստահված է Արցախի պետական ջազ նվագախումբը. «Ելույթով հանդես է գալու նաև Տավուշի «Տալույս» երգչախումբը։ Տեղի կունենա չորս նոր գրքի շնորհանդես։ Ինչպես նաև պոեզիայի երեկո. Ավետ Բարսեղյանի հեղինակային երեկոն է լինելու, որի ընթացքում  երգիչները կկատարեն նրա գործերը»։

Newmag-ի ձմեռային փառատոնին այս տարի միացել է «PROFAL GROUP»-ը։ Մարքեթինգի գծով փոխտնօրեն Սոսի Դեմիրճյանի խոսքով, ընկերությունը կարևորում է նման փառատոնները։ Ամբողջ օրվա ընթացքում Dvin Music Hall-ում կունենան նաև ֆիրմային տաղավար. «Այս փառատոնն ունի կարևոր առաքելություն՝ սեր արթնացնել գրքի, մշակույթի, արվեստի նկատմամբ։ Հենց այդ պատճառով էլ մենք միացել ենք այս գաղափարին ու դարձել փառատոնի գլխավոր հովանավոր։ Մենք կարծում ենք, որ կիրթ հասարակությունն է երկր զարգացման հիմքը։ Ամբողջ ընթացքում մենք կլինենք այնտեղ, ունենալու ենք մեր անկյունը, որտեղ կարող են այցելուները հանգստանալ, գիրք ընթերցել»։

Հրատարակչության փառատոնների ծրագրի ղեկավար Անի Հակոբյանն առանձնացնում է փառատոնի ծրագրերից արտ-շոուն։ Այցելուները կարող են վայելել ամենայուրօրինակ արվեստագետների աշխատանքները։ Ձմեռային փառատոնին կներկայացվեն դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը՝ «Ներսից», Տիգրան Ձիթողցյանի «Հաղորդակցման ճգնաժամ» հավաքածուները, ինչպես նաև Իլյա Վարդանյանի թվային ինստալիացիան. «Այն կոչվելու է «Թվային երազներ»։ Ցուցադրությունը ներկայացնելու է Իլյա Վարդանյանը, ով նորաձևության հայտնի ամսագրերի լուսանկարիչն է: «Հայաստանի երազանքներ» ցուցադրության հետևում գտնվող ստեղծագործական հանճարը, ներկայումս ընդլայնում է իր գեղարվեստական հորիզոնները դեպի թվային արվեստի տիրույթ»: 

Ըստ Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, բովանդակությունը մշակույթն է. «Մենք որոշեցինք աջակցել Արցախից տեղահանված գրողներին, որպեսզի նրանք հրատարակեն իրենց գործերը։ Դեռ հանձնաժողով պետք է կազմել, ովքեր վերահսկելի ու թափանցիկ ձևով կկատարեն ընտրությունը։ Մենք կօգնենք նրանց հրատարակել գործերը, ինչպես նաև կաջակցենք նրանց առաջխաղացման ծրագրերին»։  

Փառատոնի համակազմակերպիչ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իննա Հովհաննիսյանի խոսքով, իրենց ներուժն ուղղված է մշակույթի, գրականության, արվեստի, սպորտի զարգացմանը. «Մեր հիմնադրամն արդեն քսան տարի զբաղվում է այս ոլորտի զարգացմամբ։ Շատ ուրախ ենք, որ արցախցի գրողների այս ծրագրին ևս մասնակցում ենք։ Հաղթողը հայտարարվելու է Newmag-ի ամառային փառատոնին։ Սա ևս մեկ քայլ է՝ մշակութային ժառանգության պահպանման համար»։  

Փառատոնի գլխավոր հովանավորներն են Արդշինբանկը, Գեոպրոմայնինգը, Պրոֆալ գրուպ,  հովանավորներն են Հայ գործարարների ասոցիացիան, Ինդիգո բրենդինգը, Truezard-ը, Անի Պրոդուկտը, 2Sweet-ը։

Կարդացեք նաև

Տարածել