Newmag Winter Fest 2024-ն անցավ ջազային էլևէջներով, «ՏաԼույսի» հոգևոր շնչով ու պոեզիայի ընթերցումներով (լուսանկարնեեր)
Փետրվարի 10-ին Newmag-ը ներկայացրեց գրականության և ժամանակակից արվեստների աննախադեպ փառատոն։ Գրքատոնն իր շուրջն էր հավաքել մշակութային դեմքերի, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների։ Փառատոնի բացման արարողությունը վստահված էր Արցախի պետական ջազ նվագախ
Winter Fest 2024-ի առաջին ակորդները ջազային էին։ Փառատոնի բացումը վստահված էր Արցախի պետական ջազ նվագախմբին։


Ելույթներով հանդես եկավ Տավուշի «Տալույսը»։ Մանկապատանեկան երգչախումբը գործում է Հայոց եկեղեցու Տավուշի թեմում։ Գեղարվեստական ղեկավարը Մարիա Գալստյանն է։
Փառատոնի ընթացքում Ներսես Ավետիսյանը հանդես եկավ մոնոդրամայով։ Ամերիկացի հեղինակ Յան Քաուքենբուշի «Ցուրտ օր դժոխքում» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումն ապրումների, հոգեբական ծանր իրավիճակների մի ամբողջ տարափ է: Հրաչ Քեշիշյանը պիեսի թարգմանիչն է ու բեմադրող ռեժիսորը։
Newmag Winter Fest 2024-ն ավարտվեց գալա համերգով։ Տեղի ունեցավ հանդիպում Ավետ Բարսեղյանի և նրա պոեզիայի հետ։ Բանաստեղծական ընթերցումներ, երգեր ու զրույց բառի և սիրո ուժի մասին մեր ժամանակների խոսքի վարպետի հետ։ Երեկոյի ընթացքում հնչեցին նաև Ավետ Բարսեղյանի երգերը, որոնք կատարեցին Սոնա Ռուբենյանը, Արամ Mp3, Գոռ Սուջյանը, Մովսես Մովսեսյանը։
Newmag Winter Fest֊ի ամբողջ ընթացքում այցելուները հնարավորություն ունեին վայելել Տիգրան Ձիթողցյանի, Արման Նուռի կտավները, ինչպես նաև Իլյա Վարդանյանի թվային ինստալիացիաները։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)