Newmag-ը հայ ընթերցողին է ներկայացնում Գեորգի Գոսպոդինովի վեպը՝ «Տրտմության ֆիզիկան» (լուսանկարներ, տեսանյութ)

Մինոտավրոսի պես խճճված ընտանեկան պատմությունների լաբիրինթոսում, անհամար սենյակներում, որտեղ անցյալն ու ներկան խառնվում են, առասպելն ու իրականությունը՝ միահյուսվում: Newmag հրատարակչությունը հայերեն է թարգմանել բուլղարացի ժամանակակից գրող Գերոգի Գոսպոդինով
Գրքի թարգմանիչը Գոհար Աբովյանն է: Նրա խոսքով՝ «Տրտմության ֆիզիկան» գիրքը մեկ սյուժետային գիծ չունի. «Տարբեր սյուժեների լաբիրինթոս է։ Կարծես դրանք կապ չունեն: Իմ պատկերացմամբ, կարեկցանքի մասին է։ Հավաքել է իր կյանքի պատմություններ։ Մինոտավրոսից, մինչ մեր օրեր»։
Գերոգի Գոսպոդինովը գիրքը գրել է մեկ հարցման արդյունքների պատճառով: Հարցումները ցույց էին տվել, որ Բուլղարիան աշխարհի ամենատխուր երկիրն է, բուլղարացիներն էլ՝ ամենաթախծոտ մարդիկ: Ինչո՞ւ են տխրում բուլղարացիները հարցի պատասխանը որոնելով՝ Գոսպոդինովը ցույց է տալիս, որ տխրությունը նաև միգրացիայի է ենթարկվում: Բայց ի՞նչ հիմքեր ունեն բուլղարացիները թախծելու ու տրտմելու համար: Գլխավոր պատճառներից մեկը հեղինակը համարում է կարեկցանքն ու կարեկացանքի բացակայությունը։ Գրքի առաջին ընթերցողներից մեկը «Հայկական Հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիրն է:
Հովհաննես Այվազյանը գիրքը մեկնաբանում է յուրովի. «Գիրքը բոլորի տխրության մասին է։ Աշխարհն է դարձել տխրության վայր։ Այդ թեզի զարգացումն է: Մինոտավրոսը մեղքի, անհավատարմության պատճառ է»։ Այս արտասովոր պատումը բացահայտում է կարեկցանքն ու դրա անհետացումը, ցույց տալիս մարդու մեջ փակված տխուր հրեշին: Իսկ ի՞նչ կապ ունի տխրությունը հունական դիցաբանության հայտնի կերպարներից մեկի՝ Մինոտավրոսի հետ: Հեղինակը նրան համեմատում է իր հետ: Ինքն էլ մանկութունն անցկացրել է երկար միջանցքներում, նկուղներում, ինչպես Մինոտավրոսը՝ լաբիրինթոում: Գրքի խմբագիր Աննա Բախշյանը ընդգծում է՝ հերոսը իր հիշողությունների լաբիրինթոսում է. «Նա ապրում է լաբիրինթոսում։ Դուրս գալը ճշմարտության ուղին է։ Հաղթահարելու ձև է։ Փոքրիկ հերոսը իր հիշողությունների նկուղում է, լաբիրինթոսում»։
Գրաքննադատները նրան համեմատել են Քամյուի հետ։ Բորխեսին նույնպես նման է։ Բայց ինքը խտացրել է գույները։ Newmag-ը գիրքը թարգմանել ու հրատարակել է Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի հրատարակչական նախագծով, որը տասը տարվա պատմություն ունի: Newmag-ը առաջին հայկական գրահրատարակչությունն է, որը մասնակցել է դրան ու շահել է դրամաշնորհը:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
