Newmag-ը ներկայացնում Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» գիրքը (թրեյլեր)

2017 թվականին հրատարակվեց Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» գիրքը։ 7 տարի անց Newmag-ը գրական գործը նոր խմբագրմամբ ու շապիկով ներկայացնում է ընթերցողին։ Մալյանն առաջին գիրքը գրել է 2014 թվականին՝ «Սոդոմի PR-ը» վեպը, վերջինը՝ 2019֊ին՝ «Սրտերի թագուհի» գիրքը։
«Զրոյական կետ» վեպը մարդկության պատմության ընթացքում կրոնական մոլեռանդությամբ ձևավորված մահապարտ ահաբեկչության պատմության մասին է: Ըստ հեղինակի, ահաբեկչությունը չունի ո՛չ ազգային, ո՛չ էլ կրոնական պատկանելություն: Աշխարհի հզորները հաճախ են օգտագործել հավատի ուժը՝ իրենց իշխանությունն ամրապնդելու և բարիքները բազմապատկելու նպատակով։ Գրքում Նարեկ Մալյանը զուգահեռներ է անցկացված քրիստոնեական և մահմեդական աշխարհների պատմական դեպքերի միջև։
Գրքի բովանդականության մեջ թաքնված են մի քանի զրոյական կետեր, իսկ հանրագումարում միավորվում են ամենագլխավոր զրոյական կետի շուրջ: «Զրոյական կետ» վեպում քաղբանտարկյալ հեղինակը գործը սկսում ու ավարտում է պատարագով, ինչի միջոցով փորձ է արվել նուրբ համեմատական գիծ տանել ժամանակակից աշխարհի ու միջնադարյան կրոնական ֆանատիզմի միջեւ:
XI-րդ դարի վերջում Ուրբան 2-րդ պապը նախաձեռնեց առաջին խաչակրաց արշավանքները, Հասսան Իբն Սաբբահը հիմնեց առաջին կրոնական մահապարտների դպրոցը: Եվ զուգահեռներ անցկացնելով քրիստոնեական և մահմեդական աշխարհների պատմական այս դեպքերի միջև` վեպը ավարտվում է մեր ժամանակներում Փարիզում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչություններից մեկով:
Նարեկ Մալյանը ծնվել է քահանայի ընտանիքում: Մանկության մեծ մասն անցկացրել է Սուրբ Գեղարդի վանքում, ինչը որոշիչ դեր է խաղացել նրա աշխարհայացքի ձևավորման հարցում: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո 2001 թվականին ստացել է մագիստրոսի կոչում՝ միջազգային իրավունքի բնագավառում, իսկ 2015-ին ՝ պետական կառավարման բնագավառում: Եղել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական։ 2016-2019 թվականներին դասախոսել է Ոստիկանության կրթահամալիրում «PR և հաղորդակցության էթիկա» և ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնում՝ «Ռազմավարական PR» առարկաները։
Այս գործը Եգիպտոսի Ալ Արաբի հրատարակչությունը թարգմանել է արաբերեն: Այժմ արաբները սերիալ են նկարում Մալյանի վեպի հիման վրա: Ալ Արաբի հրատարակչությանն էլ իր ընթերցողներին խորհուրդ է տալիս Ռամադանից առաջ կարդալ «Զրոյական կետը»:
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
