Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը՝ Newmag Winter Fest 2026-ի գլխավոր նորությունը (տեսանյութ)
01/14/2026
Newmag հրատարակչությունը տարին սկսում է մեծ և սպասված շնորհանդեսով․ փետրվարի 7-ին Winter Fest 2026-ի շրջանակում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» ինքնակենսագրականի հայերեն հրատարակության պաշտոնական ներկայացումը։ Գիրքը, որը Մխիթարյանը գրել է Ալեսանդրո Ալչատոյի հետ համագործակցությամբ, պատմում է ոչ միայն ֆուտբոլային փառքի, այլ նաև հաղթահարված դժվարությունների, մարդկային ուժի ու կարոտի մասին։
Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» ինքնակենսագրական գիրքը գրել է Ալեսանդրո Ալչատոյի հետ գործակցությամբ։ Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը պատմեց Winter fest 2026 փառատոնի ու Մխիթարյանի գրքի մասին.
«Գրքի իտալերեն ընծայումից անմիջապես հետո մեզ անընդհատ հարցնում են, թե երբ է լինելու հայերենը։ Հուշագրության հայերեն կլինի մեր ձմեռային փառատոնին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Դվին մյուզիք հոլում։ Գիրքը ոչ միայն ֆուտբոլի ու Մխիթարյանի երկրպագուների համար մեծ նվեր կլինի, այլ նաև բոլորի։
Սա պատմություն է մի մարդու մասին, որը կյանքի ոչ մի դժվարությունից չի ընկճվել ու ջանասիրաբար աշխատել է, որպեսզի հասնի հաջողության։ Գիրքը հատկապես Հենրիխի ու նրա հոր՝ Համլետ Մխիթարյանի ջերմ հարաբերությունների ու կարոտի պատմությունն է։
Բոլոր հայերը, որ սիրում են Մխիթարյանին, կփշաքաղվեն այս պատմութունից ու նորովի կգնահատեն Հենրիխին։ Թվում է, թե նա ուղղակի հայտնվել է Արսենալում, Ինտերում կամ Մանչեստերում, բայց այդ ճանապարհը երկար ու բարդ ուղի է եղել, այն կոգևորի բոլորին ու ուժ կտա»։
Newmag Winterfest 2026-ին Հենրիխ Մխիթարյանի գրքից բացի, կներկայացվի ևս երեք հայ հեղինակի գիրք՝ հեռուստամեկնաբան Մարիաննա Հակոբյանի գեղարվեստական, դետեկտիվ գիրքը, Newmag-ի ու «Թովմասյան» հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գրողների» մրցութի հաղթող, ռազմական բժիշկ Դավիթ Գեորգյանի գեղարվեստական, գիտաֆանտաստիկ գիրքը և Գոռ Կարապետյանի` Linkedin սոցցանցի մասին ձեռնարկը, որը կօգնի հասկանալ այդ մասնագիտական հարթակի կարևորությունն ու նշանակությունը։
Կարդա նաև
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբի 100-ամյակի առթիվ հանդիպում Newmag Signature Club-ի անդամների հետ (լուսանկարներ)
Գրքատվություն #15 /«Ֆլեշ» ընկերության աջակցությամբ 500 գիրք է նվիրել Ստեփանավանի քաղաքային գրադարանին
Newmag հրատարակչությունը ՀԲԸՄ Հայաստանում ներկայացրեց Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը
Տեղի ունեցավ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)