FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[newmusic] Շաբաթվա վատն ու լավը և սյուրռեալիստական

[newmusic] Շաբաթվա վատն ու լավը և սյուրռեալիստական դանիացները` կծու ուտելուց հետո

Երևանում սկսել է զգացվել գարնան շունչը, սակայն այս շաբաթվա երաժշտական աշխարհում, կարծես, սուրենյանական ձմեռ լիներ: Երևի առաջին անգամն էր, որ լավագույնների հարցում երկար չեմ մտածել: Մյուս կողմից էլ` հաճելի է գրել քիչ, բայց շատ որակյալի մասին: Դե իսկ ամենավերջում` բոնուսային հատվածում, այս անգամ կներկայացնեմ ոչ ավանդական մի տեսահոլովակ. ի՞նչ կլինի նվագախմբի հետ, եթե դրա երաժիշտները փորձեն աշխարհի ամենակծու չիլի պղպեղը:
Ցանկը սկսում եմ ավանդական վատագույնով: Հարց` ինչո՞ւ այս տեսահոլովակը 24 ժամվա ընթացքում (գրելուս պահին) ունի մոտ 12 միլիոն դիտում: Ինչո՞ւ: Եթե Uptown Funk-ի ֆենոմենը բավականին հասկանալի ու տրամաբանական էր, այս դեպքում Bruno Mars-ի «That’s What I Like»-ը նույնիսկ «պոպսայի» մակարդակով, չեմ վախենա այդ բառից, անկապ երգ է:
[embed]http://youtu.be/PMivT7MJ41M[/embed]

«Նա է ապագան».- այսպես է Բարաք Օբաման բնութագրել Gary Clark Jr.-ին: Դասական բլյուզի սիրահարները պարզապես չեն կարող չգնահատել այս երաժշտին: Ժամանակակից երաժշտական աշխարհում, որտեղ գրեթե բոլոր ժանրերը ստանում են նոր հնչողություն, խառնվում են իրար, նվագել առաջին հայացքից հին թվացող բլյուզ, բայց լինել պոպուլյար ու, ամենակարևորը, լսվող` ահա այս անհնրաին թվացող խնդիրը հաղթահարում է հենց Gary Clark Jr.-ը:
http://youtu.be/oA5dFDPuIO8

Ամերիկյան Future Islands խմբին ծանոթացա 2 տարի առաջ: Չեմ կարող ասել, որ ամեն ինչ կանեի` նրանց համերգին հայտնվելու համար, բայց նրանք միշտ կան փլեյլիսթումս: Ինչ-որ ձգողական բան կա այս խմբի հնչողության մեջ: Տպավորություն է, որ շատ ինտելիգենտ մարդիկ որոշել են խումբ ստեղծել ու նվագել լավ երաժշտություն: Այս առումով բացառություն չէ նաև Ran երգը:
http://youtu.be/MlQunle406U

Անխուսափելիորեն եկավ այն պահը, երբ իմ կազմած ցանկում հայտնվեց 18+ կամ դրան մոտ տեսահոլովակ: Ոչ, ոչ, այստեղ չկան բաց կրծքեր ու անկողնային տեսարաններ: Այստեղ միայն գրասենյակային կյանքի գորշությունից ազատվել փորձող կամ հակառակը` այդ կյանքին արդեն ֆիզիկական մակարդակի ցանկություններով կապված մարդիկ են` watt անունով երաժշտի լավ երգի ուղեկցությամբ:
http://youtu.be/-vll1wMqsa4

Արտաքնապես Երևանի լեզվաբանական համալսարաններից մեկի միջին վիճակագրական ուսանողուհի հիշեցնող (այստեղ չկա բացասական իմաստ. զուտ կենսափորձ) NIIA-ն ամերիկուհի է: Սիրում է երգել և դաշնամուր նվագել: Արդյունքում ստացվում են լավ ու որակյալ գործեր` ինչպիսինն է «Hurt You First»-ը` իր մինիմալիստական տեսահոլովակով:
http://www.youtube.com/watch?v=4nx1KzkZywc&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

«Ոչ մի շաբաթ առանց Hip Hop»-ի ավանդույթը հաճելիորեն շարունակվում է` մեկ տարբերությամբ. այս անգամ այդ Hip Hop գործը նաև շաբաթվա իմ ֆավորիտն է: Իմ ճանաչած միակ ալբինոս ռեփերը` Brother Ali-ն, ներկայացրել է «Pen To Paper»-ը` հակիրճ, բայց բովանդակալից, ուղեղից դուրս չեկող բիթով ու replay կոճակը ակտիվացնելու ցանկություն առաջացնող մի գործ:
http://youtu.be/AbTCjpc0MRY

ԲՈՆՈՒՍ


Դե իսկ հիմա խոստացածս բոնուսը` Դանիայի ազգային կամերային նվագախումբը համտեսում է աշխարհի ամենակծու չիլի պղպեղն ու դրանից հետո փորձում նվագել: Հոլովակն այնքան էլ թարմ չէ, բայց դա չի խանգարում հետաքրքրությամբ ու ծիծաղով դիտել այդ սյուրրեալիստական էքսպերիմենտը:
http://youtu.be/MuvUaFp_qMQ

Տարածել