BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[newmusic] MUSE-ի վերադարձը, քիմմաքրող Adam Levin-

[newmusic] MUSE-ի վերադարձը, քիմմաքրող Adam Levin-ը, մի հիանալի բլյուզմեն և, իհարկե, tribute Chris Cornell-ին

Երաժշտական շաբաթն այս անգամ ավարտվեց մի շատ ցավալի լուրով` կյանքից հեռացավ Քրիս Քորնելը: Ոմանք նրան գիտեին Soundgarden խմբից, ոմանք` Audioslave խմբից, իսկ ոմանք էլ` սոլո կարիերայով: Վերոհիշյալ երեք դեպքերում էլ Քորնելն ունի առնվազն 1 երգ, որն արժանի է գրանցվելու համաշխարհային լավագույն երգերի առնվազն հարյուրյակում: Դրանցից մեկը կլինի այս հոդվածի վերջում, իսկ հիմա շտապեմ ներկայացնել շաբաթվա լավագույններին: Նրանք այս անգամ շատ են, բայց հետաքրքիր ու լսվող:
Սկսենք, այնուամենայնիվ, լավ տրամադրությամբ: Այն կապահովի անգլիացի դիջեյ TCTS-ն իր` հիթային դառնալու բոլոր հատկանիշներով օժտված «Do It Like Me»-ով: Ավագ սերունդը նման երգերն անվանում է «պրիմիտիվ» կամ «դըքըցըկը»: Ինձ համար այստեղ գտա 90-ականների դիսկոյին բնորոշ երանգներ:
http://youtu.be/57MdlpKlEWo?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 
Big Boi անունով ռեփերը ներկայացրեց «Mic Jack» անվանումով տեսահոլովակ, որն առանց լսելու իսկ արդեն հետաքրքրություն է առաջացնում: Բանն այն է, որ տեսահոլովակում գլխավոր դեր է ստանձնել Maroon 5-ի Adam Levin-ը` ոչ միայն որպես համակատարող, այլև քիմմաքրման աշխատակից:
http://youtu.be/TAhOumyEJOE?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 
Ինձ համար գրեթե կուլտային (իսկ եթե այսպես շարունակեն` հաստատ) դարձած MUSE խումբը երկարատև լռությունից հետո վերադարձավ նոր ու, ինչն ուրախացնում է, ժամանակակից հնչողությամբ տեսահոլովակով: Իսկ ուրախացնում է հատկապես այն, որ MUSE-ը ևս մեկ անգամ ապացուցում է այն միտքը, որ ավելի լավ է խոսել ուշ-ուշ, բայց տեղին, քան տառապել գերակտիվ պրոդուկտիվությամբ:
http://youtu.be/b4ozdiGys5g?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Լեգենդար Chuck Berry-ի հետմահու ալբոմին և «Big Boys» սինգլին արդեն անդրադարձել եմ: Այս շաբաթ հայտնվեց նաև այդ երգի տեսահոլովակը` բնականաբար առանց լեգենդի մասնակցության, բայց նրա շնչով: Ի դեպ` այս երևույթը հրաշալի օրինակ է մեր հայկական որակյալ երգերը վերաթողարկելու համար: Պարտադիր չէ կատարողի ֆիզիկական ներկայությունը, իսկ թարմ տեսահոլովակը կարող է նորանոր լսողների ներգրավել:
http://youtu.be/MHGxfsHSfDg?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 
Սուրճ խմելուն զուգահեռ երգ լսելու համար իդեալական ստեղծագործություն է ներկայացրել բրիտանացի Will Heard-ը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժանրի լավագույններն, այնուամենայնիվ, ծնվում են Մարախլապատ Ալբիոնում:
http://youtu.be/4HFrLYTUwqA?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 
Շատերը Բլյուզը համարում են այնքան ինքնաբավ ու ավարտուն ժանր, որ չեն տեսնում դրա զարգացման տեսլականները: Այսինքն` ինչ-որ մի պահի, ըստ ակամա ձևավորված կարծիքի, բլյուզը ժամանակին հասել է մի տեղ ու կանգ առել: Jacob Banks-ը փորձում է հակառակն ապացուցել` «Chainsmoking» երգով: Առաջին հայացքից` դասական բլյուզ, բայց և… Գնահատեք ինքներդ:
http://youtu.be/wjNxTyEZBMc?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 
Aloe Blacc անունով երգիչը Հայաստանում ժամանակին հայտնի դարձավ «I Need Dollar» երգով, որի վերնագիրն անգամ հասկանալի ու արդիական է միշտ ու ամեն տեղ: «Counting On Me» տեսահոլովակում նրան են միացել ամերիկյան դասական Gospel կատարողներ: Այս ամենին գումարվել է 80-ականների դիսկո ռիթմ, իսկ արդյունքում` պոզիտիվագույն մի երգ:
http://youtu.be/03CzPH9DWbk?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Այս շաբաթվա իմ ֆավորիտն է Vince Staples-ը` իմ ամենասիրելի ռեփերներից մեկը, ով 1 շաբաթ առաջ սկսեց «ջիջիլ գցել» գալիք տեսահոլովակի պոստերով: Սպասումներս, անկեղծ ասած, ավելի քան արդարացան: դեռևս չեմ կարող բացատրել, թե հատկապես ինչով, բայց «Big Fish»-ն ինձ համար նոր խոսք է թե՛ որպես երգ, թեշ որպես տեսահոլովակ: Գուցե ձեզ համար նոր չլինի, բայց որակն ու թարմությունն ապահովված են:
http://youtu.be/0l9kzS_B7gg?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Ցավոք, այս բավականին պոզիտիվ շարքը պետք է ավարտեմ տխուր նոտաներով, ինչի մասին արդեն գրել եմ հոդվածի սկզբում: Chris Cornell-ի կատարմամբ բավականին շատ երգեր եմ լսել, սակայն այս մեկը բացահայտել եմ բոլորովին վերջերս` երաժշտասեր ընկերներիս միջոցով: Գեղեցիկ ու տխուր «Steel Rain»-ը, որը կարելի է դասել համաշխարհային ռոք երգերի լավագույնների շարքին:
http://youtu.be/WFL0J_tu5lQ

Տարածել