FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[newmusic] Մի ընտիր Metallica, մի հատ լավ soul, մի

[newmusic] Մի ընտիր Metallica, մի հատ լավ soul, մի հատ էլ թույն սեթ. անցնում ենք ամառային ռեժիմի

Երաժշտությունն անցնում է ամառային ռեժիմի, և ես ու newmag-ը, հետ չմնալով ժամանակից,  ձեզ ենք ներկայացնում շաբաթվա լավագույն թարմերին կամ թարմագույն լավերին: Ոչ բոլոր երգերն են ամառային տրամադրությամբ, բայց դրանք, միանշանակ ձեզ դուր կգան կամ գոնե կհետաքրքրեն:
Մինչև հիմնական նյութին անցնելը նշեմ, որ վերջապես ամբողջական տեսքով դուրս եկավ alt-J-ի «RELAXER» ալբոմը: Այն կարող եք անվճար լսել Youtube-ում` այս հղումով:
Շաբաթվա ընթացքում իմ մի քանի ֆեյսբուքյան ընկերներ ինձ ուղարկեցին Benjamin Clementine-ի նոր սյուրռեալիստական երգը` համապատասխան տեսահոլովակով: Կներեք, ընկերներ, բայց չհավանեցի այն: Փոխարենն առաջարկում եմ 4 տարվա դադարից հետո նոր երգով վերադարձած Arcade Fire-ի «Everything Now»-ն: Այս դեպքում ամեն ինչ ավելի քան լավ է:
http://youtu.be/zC30BYR3CUk?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
2016-ին լեգենդար Metallica-ն թողարկեց նոր ալբոմ` ապացուցելով, որ բավականին պատկառելի տարիքում գտնվող խմբի անդամները դեռ ասելիք ունեն մետալ ռոքում, որի զարգացմանը հենց իրենք էլ նպաստել են: Այս շաբաթ հայտնվել է վերոհիշյալ ալբոմի երգերից մեկի` «Now That We’re Dead»-ի տեսահոլովակի երկրորդ տարբերակը, որն էլ առաջարկում եմ լսել դիտել ռոքասերներին: 
http://youtu.be/ThLEuFaAU3c?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Կա մի կանադական խումբ, որը կոչվում է BADBADNOTGOOD: Այս խումբը սկսեցի սիրել և լսել 3-4 տարի առաջ` առաջին իսկ նոտաներից: Կա նաև ամերիացի մի ռեփեր` Denzel Curry անունով: Նրա մեծ երկրպագուն չեմ, իհարկե, բայց այս երկուսի համագործակցությունից ծնվել է մի հրաշալի երգ` «Ultimate»-ը: Ի դեպ` առաջին 40 վայրկյանին չխաբնվեք:
http://youtu.be/Y1nHcz5BJXg?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Ժամանակակից soul-ի իմ ամենասիրելի ներկայացուցիչներից SZA-ն ևս հետ չմնաց նոր երգ թողարկելու գործում: Չէի ասի, որ «Brokon Clocks»-ը գլուխգործոց է կամ անընդհատ լսելու ցանկություն է առաջացնում, բայց այն ևս մեկ առիթ է ծանոթանալ SZA-ի և նրա ավելի լավ գործերի հետ:
http://youtu.be/0Exxu8lsGYE?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Հանրահայտ Oasis խումբն ու նրա առաջատարներին` Gallagher եղբայրներին գիտեն գրեթե բոլոր ռոքասերները: 1991թ. հիմնադրված խումբը, որն իր երաժշտությամբ և խմբի անդամների ոճով հիշեցնում էր վերածնված ու update եղած The Beatles-ին, հասցրեց իր ուրույն տեղը գրավել Ռոքում: Եղբայրներից Noel-ը ժամանակի ընթացքում հասցրեց զբաղվել սոլո կարիերայով, իսկ հիմա եկավ նաև Liam-ի հերթը` «Wall Of Glass» սինգլով: Դեբյուտն, ինչ խոսք, վատ չի ստացվել:
http://youtu.be/YdJc7-ZEuT0?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Դե իսկ վերջում առաջարկում եմ ոչ թե լսել, այլ վայելել մեր ժամանակաների ամենատաղանդավոր երաժիշտներից ու դիջեյներից մեկի` Nicolas Jaar-ի նոր սեթը, որի վիդեոտարբերակը ստացել է գեղարվեստական մոտեցում ու դարձել է յուրօրինակ մի ֆիլմ: Գոհ կմնան թե՛ Jaar-ի սիրահարները, թե՛ նրանք, ովքեր վերջինիս ասոցացնում են միմիայն ծոծված «Mi Mujer»-ի հետ:
http://youtu.be/BMPT8nzg9ho
   

Տարածել