BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[newmusic] «Վույ աման»` Սիրուշոն ու Sebu-ն, JAY-Z-

[newmusic] «Վույ աման»` Սիրուշոն ու Sebu-ն, JAY-Z-իի մուլտիպլիկացիոն ֆլեշբեքը, Coldplay-ի այլմոլորակայինները և այլընտրանքային մի հուզիչ տեսահոլովակ

Այս շաբաթ ևս նոր երեգրի պակաս չկա, իսկ տեսահոլովակներից մեկը կարծես հուզիչ սոցգովազդ լինի` նվիրված տարեցների խնամքին, բայց դրա մասին` վերջում:
Սկսեմ շաբաթվա` հայկական ֆեյսբուքում ամենաքննարկված տեսահոլովակից` Capital Cities-ի (Safe and Sound) Sebu-ի և Սիրուշոյի «Vuy Aman»-ից: Այս գործի հանդեպ զգացումներս մի փոքր հակասական են, բայց ընդհանուր առմամբ` դրական: Հազվագյուտ դեպքերից է, երբ հայկական մոտիվներով (եկեղեցի, տարազ և այլն...) նկարահանված տեսահոլովակում չկա մեր օրերի գլխավոր չարիքներից մեկը` ՊԱԹՈՍԸ: Այո, պարզվում է կարելի է մեր մշակույթը ներկայացնել առանց պաթոսի, ինչից վերջինս միմիայն շահում է: Հոլովակի որոշ կադրեր հիշեցնում են Lana Del Rey-ի տեսահոլովակներ, գուցե և պատահաբար: Ինքը երգը թեթև է, որակյալ գործիքավորված` կպչուն ու հիշվող կրկներգով: Ընդհանուր առմամբ` լավ է, բայց համաշխարհային հիթ դառնալու մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսել:

Մեծն JAY-Z-ի նոր` «4:44» ալբոմը մեկ շաբաթում դարձավ պլատինե: Կարելի էր այսքանով եզրափակվել և պարզապես տեղադրել ալբոմի ամենալավ գործերից մեկի` «The Story of O.J.»-ի հղումը: Բայց JAY-Z-ն որոշել է հիացնել նաև տեսահոլովակով, որն արված է ամերիկյան` 30-ականների մուլտերի ոճով, և որում կհանդիպեք, օրինակ, Տարանտինոյի «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի Samuel L. Jackson-ի կերպարին, ինչպես նաև կլսեք Nina Simone-ի երգերից մեկի հիման վրա արված հրաշալի ու մինիմալիստական սեմփլը և… Մի խոսքով` չեմ ուզում անվերջ ծավալվել, ուղղակի լսեք:

Կրկին, ի զարմանս ինձ, ուզում եմ հիացմունքս հայտնել Coldplay խմբին: Այո, ժամանակին այն ինձ համար ամենաանհետաքրքիր ու ձանձրալի խմբերից էր, բայց գալիք` «Kaleidoscope» EP-ն, կարծես թե, հետաքրքիր է լինելու: Խմբի երաժշտությունը դարձել է ավելի մինորային, երգերի թեմաները` ավելի խորը և բազմաբովանդակ: Կարծես ականատես լինենք նրանց հասունացմանը, ինչի ապացույցն է «ALIENS»-ը:

Գիտեմ, գիտեմ` «էլի հիփ հոփ և այլն...», բայց այս մեկը չեմ կարող չտեղադրել, թեև կփորձեմ կարճ կապել: Joey Bada$$-ը վերադարձել է միանգամից 3 նոր երգով, որոնցից «Love Is Only Feeling»-ը repeat-ի արժանի գործ է: Վերջ:

«Wow, wow, wow»,- ահա այսպես արձագանքեցի ես, երբ առաջին անգամ դիտեցի josh pan-ի «give it to ya»-ի տեսահոլովակը` ABRA-ի համատեղությամբ: Խորհուրդ կտամ չտարանջատել տեսահոլովակն ու երգը, որովհետև նրանք միասին իդեալական համադրություն են կազմում: Ոճը դժվարանում եմ բնութագրել. Էլեկտրո՞, գուցե նեոդաբսթե՞փ (նման ոճ չկա, ափսոս):

Երբեմն «մեղադրանքներ» եմ ստանում, որ հիմնականում գրում եմ «պոպսա» կամ «մեյնսթրիմ» երգերի և ոճերի մասին: Իրականում այդպես չէ, բայց եթե սկսեմ գրել միայն էմբիենթ, ինդի և այլ, ոչ այնքան պոպուլյար ուղղությունների և դրանց ոչ այնքան հայտնի ներկայացուցիչների մասին, այս սյունակը կկրի ուրիշ անուն, օրինակ` «այլընտրանքային այլընտրանքային երաժշտություն», իսկ այս պահին 1 «այլընտրանքային» բառը լիովին բավարարում է որակյալ երաժշտություն լսողներին: Այնուամենայնիվ, վերոհիշյալ մարդկանց պահանջները ևս բավարարելու համար ներկայացնում եմ inc. no world-ի այս հրաշալի գործը:

Եվ, վերջապես, այն գերհուզիչ տեսահոլովակը, որի մասին գրել եմ նախաբանում: տեսահոլովակի հերոսը` նույն ինքը MACKLEMORE-ը, իր տատիկի 100-ամյակի կապակցությամբ որոշում է նրան անակնկալ անել: Մնացածը կդիտեք հղումով, իսկ ես պարզապես հավելեմ, որ վաղուց այսքան հուզիչ և լուսավոր տեսահոլովակ չէի դիտել: Այն այնքան լավն է, որ այն ուղեկցող երգը կարող է լինել ցանկացած ժանրի, ոճի, և միևնույնն է` հաճույքով լսվի: Նույնիսկ եթե դա լինի Սպիտակցի Հայկոյի և Super Sako-ի «Mi gna»-ն:

Տարածել