BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[newmusic] Միշոն էլի հիացնում է, մեր Sebu-ն վերադա

[newmusic] Միշոն էլի հիացնում է, մեր Sebu-ն վերադառնում է ամերիկյան շոու-բիզնես ու ի՜նչ է անում JAY-Z-ն մեզ հետ

Այս շաբաթ Յութուբի` վերջին մի քանի տարիների ամենադիտված տեսահոլովակը` «Gangnam Style»-ն իր տեղը զիջեց Wiz Khalifa-ի ու Charlie Puth-ի «See You Again»-ին (մոտ 3 միլիարդ դիտում): Այո, ես էլ եմ կարծում, որ սա ամենահետաքրքիր տեղեկությունը չէ, որով կարելի է սկսել այս շաբաթվա լավագույններին ներկայացնելը, այնպես որ անցնեմ բուն գործին:
Սկսեմ մի երևույթից, որն, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հավանում` դասական երաժշտական գործիքներով հայտնի երգերի cover տարբերակներ: Այո, կան դեպքեր, երբ կատարումն ու մոտեցումը ապշեցնում է, բայց սա այն ժանրերից չէ, որ տեղ կգտնի իմ հեռախոսի փլեյլիստում: Ինչևէ, գիտեմ, որ Հայաստանում կան 2CELLOS դուետի ունկնդիրներ, որոնց և առաջարկում եմ լսել ևս մեկ միլիարդանոց երգի` «Despacito»-ի թավջութակային տարբերակը:

Իսկ հիմա անցնենք ավելի լուրջ երաժշտության: Այս շաբաթ Միշոն ներկայացրեց նոր երգ ու տեսահոլովակ` «մի տէ»: Տեքստային առումով «մի տէ»-ն ինձ հիշեցնում է նույն Միշոյի «1000ն ա» երգը` փիլիսոփայական մտքեր` հիմնված կյանքի զուգահեռ հակասությունների վրա: Տեսահոլովակի առումով հետաքրքիր գործ է արված` այն էլ մեկ դուբլով: Մի փոքր հարց է առաջացնում լուսավորությունը և գունային գամման, բայց թողնենք դա պրոֆեսիոնալներին:

Մեր հայրենակից Sebu-ի հիմնադրած Capital Cities-ը վերադառնում է նոր` ամառային EP-ով, որի անվանումը ավելի քան դիպուկ է` «Swimming Pool Summer»: «Drifting» երգը հենց այդպիսի տրամադրություն է հաղորդում` լողավազանի կողքին կոկտեյլով պառկելու և կյանքը վայելելու:

Young The Giant ինդի-ռոք խմբի «Eslwhere (In The Open)» երգը այս շաբաթվա գեղեցկագույններից է: Հաճելի ու հարուստ մեղեդի, որը լուսավոր թախիծ է փոխանցում: Գեղեցիկ է նաև երաժշտական գործիքների աստիճանաբար ակտիվացումն ու այս ամենի վերջնական արդյունքը, իսկ տեսահոլովակը հերթական անգամ ապացուցում է, որ մեծ գումար չունենալը գրեթե կապ չունի լավ տեսահոլովակ նկարահանելու հետ:

Իսկ ահա alt-J -ի «Deadcrush» տեսահոլովակի վրա, ինչպես երևում է, բավականին մեծ գումար է ծախսվել, սակայն լիովին արդարացված: Արդյունքում ստացվել պոստապոկալիպտիկ աշխարհ, որտեղ վերակենդանացել են 3 հայտնի կանայք` ամերիկացի լուսանկարչուհի Lee Miller-ը, 16-րդ դարում Անգլիայի թագուհի եղած Anne Boleyn-ը և գրող Sylvia Plath-ը: Ինչ խոսք, այս ամենը մռայլ տպավորություն է թողնում, սակայն օգնության է գալիս երգը, որը չի թողնում էկրանին կատարվողը «սրտին մոտ ընդունել»:

Bob Marley-ի որդիներից ինքս շատ եմ հավանում Damian-ի աշխատանքները: բավականին ժամանակ կորելով ասպարեզից` “Jr. Gong”-ը վերադարձել նոր, շատ Դեմիենական երգով`«R.O.A.R.»: Եթե սիրում եք ռեգգի, ուրեմն կսիրեք նաև այս երգը, որում կգտնեք ռեգգիի համար անսովոր հնչյուններ:

Եվ, և, և… Շաբաթվա գլուխգործոցը: «Ի՞նչ ես անում դու մեզ հետ, JAY Z»,- ահա սա անցավ իմ մտքով «4:44» տեսահոլովակից հետո: Երգն արդեն լսել էի, այն համանուն ալբոմի իմ ֆավորիտներից էր, բայց տեսահոլովակը… Ինչպե՞ս համադրել ինտերնետի վիրուսային հոլովակները, պարը, Ժան Միշել Բասքիայի հարցազրույցից մի հատված, լեգենդար Al Green-ի կատարում և այլ կադրեր, ու այս ամենի միջոցով ապաշխարել կնոջդ` տվյալ դեպքում Beyonce-ի առաջ: Ես չգիտեմ, հարցրեք JAY Z-ին ու նրա թիմին, իսկ ես ձեզ թողնում եմ 4:44-ի հետ:

BONUS
Ֆրանսիայի զինված ուժերի նվագախումբը Մակրոն-Թրամփ պաշտոնական հանդիպման ժամանակ կատարում է Daft Punk-ի հիթը: Կարծում եմ` ավելացնելու բան չկա:

Տարածել