FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[newmusic] Չհիասթափեցնող Նորա Ջոնս, Ալիշիա Կիս, մի

[newmusic] Չհիասթափեցնող Նորա Ջոնս, Ալիշիա Կիս, մի Ֆրանսիացի ռոմանտիկ ու մեր ռեպեր Դավոն

Հունվարի նախավերջին շաբաթվա երևանյան եղանակը շատերիս ստիպեց տներից դուրս չգալ ու մի փոքր տրվել դեպրեսիայի: Նման դեպքերում ճիշտ և արդյունավետ դեղամիջոց է երաժշտությունը: Առանձնացրել եմ շաբաթվա երգերը, որոնք կօգնեն պայքարել ցրտի դեմ:
Ի դեպ` այս անգամ ոչ մեկից չհիասթափվեցի: Ավելին` իմ ամենասիրելի խմբերից մեկը 7 տարվա դադարից հետո ուրախացրեց նոր երգով և սպասվող ալբոմի մասին լուրով:
Սկսեմ այս օրերին այդքան անհրաժեշտ պոզիտիվից: Փարիզում ստեղծագործող և մեզ համար հարազատ դարձած Borussia անունը կրող երաժիշտը 3 րոպեով կօգնի մոռանալ եղանակի ու դեպրեսիվ մտքերի մասին` իր «Kinda Love» երգի և դրական տեսահոլովակի միջոցով:
[embed]http://youtu.be/tlri3hJr9Iw?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]
 



Nora Jones-ը շարունակում է ապացուցել, որ նրան չսիրելն անհնար է: Եթե նույնիսկ չես գնում Նորա Ջոնսի ալբոմներն ու ժամերով լսում, ապա օրվա ընթացքում, գոնե ինչ-որ պահի նրա երգերից մեկը հենց այն է, ինչ քեզ պետք է: Բացառություն չէ նաև «Peace»-ը:
http://youtu.be/fiY5QGpP2QQ?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 


Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Այս օրվա հետ կապված տարիների ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ երգեր ու տեսահոլովակներ, որոնց մեծ մասը պաթետիկ են ու կոմերիցիոն տպավորություն են թողնում: Ռեփեր Դավիթ Միրոյանն այս առումով ուրախացրեց` ներկայացնելով վերոհիշյալ հատկանիշներից զուրկ տեսահոլովակ. «Հով արեք»:
http://youtu.be/yfMlrDY6-rA?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn


Երբեք չէի մտածի, որ կսկսեմ Alicia Keys լսել, բայց, ինչպես ասում են, «Девочка растет на глазах»: «That’s What’s Up» երգը ինչպես սկսում, այդպես էլ ավարտվում է: Չկա զարգացում, և չկա կուլմինացիա: Միայն միապաղաղություն: Չնայած դրան, միևնույնն է ինչ-որ մի բան կա այս գործի մեջ, որը ստիպում կլանված լսել: Չեմ կարող բացատրել, թե ինչ: Գուցե դո՞ւք կարողանաք:
http://youtu.be/Y134bOz0eRk?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn


Եվ իհարկե այս շաբաթվա երաժշտական ամենաուրախալի լուրի մասին: Լեգենդար «Jamiroquai» խումբը վերադարձավ (այո, «Jamiroquai» խմբի անվանումն է, իսկ մենակատարի անունն է Jay Kay): Այս տարի կթողարկի նոր ալբոմ` «Automation», և գալիք ալբոմում ներառված համանուն երգերից մեկի հրաշալի տեսահոլովակն արդեն հասանելի է:
http://youtu.be/rmlmOk4ubcU?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Տարածել