JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[ newmusic ] Անտիեվրատեսիլյան playlist. շաբաթվա չռ

[ newmusic ] Անտիեվրատեսիլյան playlist. շաբաթվա չռաբիզ, ճաշակով ու օրիգինալ նոր երգերը

Շատ դժվար է եվրատեսիլյան «փառահեղ» երաժշտությունից հետո այլ բան լսել, հատկապես նոր ու բազմաժանր: Իսկ եթե լուրջ` մեծ սիրով ու ոգևորությամբ ձեզ եմ ներկայացնում այս շաբաթվա նոր երգերը: Սա կրկին այն դեպքերից է, երբ դժվարությամբ եմ երգերն ընտրել ու ֆիլտրել, որովհետև համաշխարհային աստղերը այս անգամ երես են տվել գրեթե բոլոր ժանրերի սիրահարներին:
Նախապես նշեմ, որ այս շաբաթ 3 ֆանտաստիկ տեսահոլովակ կա, բայց դրանց դեռ կհասնենք, իսկ հիմա սկսենք հին ու բարի Red Hot Chili Peppers-ով և նրանց նոր տեսահոլովակով` «Goodbye Angels»: Երգը վատը չէ. Կա խմբին բնորոշ հնչողություն, սակայն սովորականից մի փոքր ավելի փափուկ ու մեղմ:
http://youtu.be/txTqtm58AqM?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Գուցե ասեք, որ արդեն հոգնեցնում եմ Imagine Dragons-ով, բայց ես մեղավոր չեմ, որ խումբը շարունակում է գերպրոդուկտիվություն ցուցաբերել: Այս անգամ ևս, կարծում եմ, «Believer»-ի դրած նշաձողը չի գերազանցվել, սակայն «Whatever It Takes»-ը միանշանակ լսվող երգ է:
http://youtu.be/rGlEZpOVjGo?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Այդպես էլ մինչև վերջ չհասկանալով «Gangnam Style»-ի ֆենոմենի գաղտնիքը` հիթի սիրահարներին պարզապես ուզում եմ ներկայացնել PSY-ի նոր երգը` «I LUV IT»-ը: Տեսահոլովակում նկարահանվել է ևս մեկ անհասկանալի ֆենոմենի` վիրուսային «Pen Pineapple Apple Pen»-ի կատարողը:
http://youtu.be/Xvjnoagk6GU?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Թեթև, լավ իմաստով մի փոքր էլ «պոպսա» երգ է ներկայացրել ամերիկացի Jaymes Young-ը: «Don’t You Know»-ն այն գործերից է, որոնց մասին իմաստ չկա երկար-բարակ խոսել կամ գրել: պարզապես միացնում ու թուլանում ես:  
http://youtu.be/_rA9o8k4-uA?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Օսկարակիր Trent Reznor-ն ու Atticus Ross մի քանի շաբաթների ընթացքում նվագելու են հանրահայտ Banksy-ի Walled Off Hotel հյուրանոցում, որը գտնվում է Բեթղեհեմում: «Green Lines»-ը գրվել է հատուկ այդ հյուրանոցում գտնվող դաշնամուրի համար: Ահա այսպիսի տարօրինակ, բայց գեղեցիկ տեղեկատվություն մի ստեղծագործության մասին, որն առաջին հայացքից չափազանց պրիմիտիվ է թվում, սակայն մի քանի անգամ լսելուց հետո չի թողնում պոկվել իրենից:
http://youtu.be/hxgaIodUpuw?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Եվս մեկ նոր երգ Pink Floyd-ի նախահայրերից մեկից` Roger Waters-ից: Ոչ մի ավելորդ բան: Ոչ մի միտում` ինչ-որ մեկին դուր գալու կամ չգալու: Իսկական Pink Floyd` թե՛ հնչողությամբ, թե՛ մթնոլորտով ու երգի խոսքերով: Այնպես որ, շնորհավորում եմ խմբի բոլոր երկրպագուներին, այդ թվում և ինձ:
http://youtu.be/gf7kMaurLZk?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Իսկ հիմա անցնենք վերոհիշյալ ֆանտաստիկ տեսահոլովակներից առաջինին: MONATIK-ն հերթական անգամ ապացուցում է մի բան, որ վաղուց եմ նկատել. ուկրաինական հեռուստատեսությունն ու երաժշտական աշխարհը միշտ մեկ քայլ առաջ են ռուսականից` թե՛ ճաշակով, թե՛ որակով: «УВЛИУВТ»-ի միայն վերջին կադրերն ամեն ինչ արժեն, բայց մի շտապեք առաջ տալ երգը, քանի որ այն լսելու ու պարելու արժանի է:
http://youtu.be/xohaZFm-BzA?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Ֆանտաստիկներից երկրորդը ներկայացնում է Harry Styles-ը: Բոլորս էլ թե՛ տեսահոլովակներում, թե՛ ֆիլմերում տեսել ենք թռչող մարդկանց: Մի տեղ այդ տեսարանները ստացվել են լավ ու որակյալ, մեկ այլ տեղ այքան վատ, որ նույնիսկ կարելի է տեսնել թռչողի մեջքին ամրացված պարանը: Սակայն «Sign of the Times»-ում ամեն ինչ ուրիշ է ու ինձ համար աննախադեպ: Բացի աննկարագրելի գեղեցիկ ու էսթետիկ կադրերից, թռչելու տեսարաններն այնպես են նկարահանած, որ չեմ նախանձում ակրոֆոբներին: Ինքս մի քիչ այդպիսին լինելով` պետք է խոստովանեմ, որ պահի տակ ոտքերս թուլացան բարձրության վախից: Մի խոսքով` հրաշք տեսահոլովակ համահունչ երգով:
http://youtu.be/qN4ooNx77u0?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Եվ ֆանտաստիկներից երրորդը` alt-J - «In Cold Blood»: Եթե հետևում եք իմ սյունակին, երգը պետք է որ արդեն լսած լինեք: Սակայն տեսահոլովակն, ըստ իս, նոր խոսք է այս ասպարեզում: 4 րոպե 23 վայրկյան հետևում ենք մի մկան պատմությանը, որը լրացվում է լեգենդար Iggy Pop-ի կարդացած տեքստով: Տպավորությունը չփչացնելու համար` տեքստս չեմ շարունակի ու կառաջարկեմ պարզապես դիտել:
http://youtu.be/rP0uuI80wuY?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Տարածել