FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[newmusic] Նոր բլյուզային երգ, լուրջ joji-ն, շոտլա

[newmusic] Նոր բլյուզային երգ, լուրջ joji-ն, շոտլանդական կոլորիտով Always Ascending-ը և Eminem

Վաղուց չէի հանդիպել Tony Bennett անվանը՝ նոր երգի կոնտեքստում: Մաեստրոյին (չշփոթել մեկ այլ մաեստրոյի հետ) լսելը միշտ հաճելի է: Այս անգամ նա Josh Groban-ի օգնությամբ ներկայացնում է «Christmas Time Is Here» երգը:
https://youtu.be/bJNnsAmNoUc
Սուրբ Ծննդյան երգեր ասելիս անհնար է չհիշել Mariah Carey-ի՝ արդեն դասական դարձած «All I Want For Christmas Is You»-ն: Հիթի կատարողն այս անգամ ներկայացել նոր բլյուզային երգով՝ «Lil Snowman»: Դասական չէ դեռևս, բայց դրայվով է ու լսվող:
https://youtu.be/Nl6YEW1s7x8
Թեմայից անմասն չի մնացել նաև Michael Buble-ն՝ «Santa Baby» երգով: Հենց դրանով էլ կավարտենք տոնական երգերի հատվածը՝ հուսալով, որ հաջորդ շաբաթ դրանք իրենց տեղը մի փոքր ավելի շատ կզիջեն այլ երգերի:
[embed]https://youtu.be/JnOLam2AwXY[/embed]
Արդեն նշել էի, որ անչափ ուրախ եմ լեգենդար N.E.R.D.-ի վերադարձով: Եթե Rihanna-ի հետ դուետը հասկանալի էր՝ երաժշտական առումով, ապա այս դեպքում մի փոքր դժվար է ձևակերպել, թե ինչ ես լսում: «1000» լակոնիկ անվանումով երգում առկա է նաև ռեփեր Future-ը: Ամեն դեպքում, ստացվել է ուշադրության արժանի մի գործ:
[embed]https://youtu.be/ARhblzz5Hrs[/embed]
Յութուբի հայտնիներից joji-ն, որի անունը հիմնականում կապված էր կատակերգական ժանրի հետ, վերջնականապես որոշել է զբաղվել լուրջ երաժշտությամբ, ինչը նրա մոտ, անկեղծ ասած, բավականին լավ է ստացվում: «Demons»-ը՝ որպես ապացույց:
https://youtu.be/Yw1tCJ1y34o
Շոտլանդական Franz Ferdinand ինդի ռոք խումբը ժանրի լավագույններից է: «Always Ascending»-ը տեղ-տեղ հիշեցնում է Arcade Fire-ի երգերը՝ մի փոքր շոտլանդական կոլորիտով:
https://youtu.be/crjugtkXZN4
Եթե հիշում եք, չափազանց հիասթափված էի Eminem-ի վերադարձը ազդարարող «Walk On Water» երգով, որտեղ իրավիճակը չփրկեց նույնիսկ Beyonce-ն: Հիասթափությունս մոռանալու հարցում բավականին օգնեց Eminem-ի ևս մեկ նոր երգը՝ «Untouchable»-ը:
Հենց այսպիսի Eminem ենք մենք սիրում:
https://youtu.be/56KYMMGudcU
Calvin Klein-ի նոր գովազդային հոլովակը հայտնվել է այստեղ, քանի որ դրա գլխավոր գործող անձիք են հայտնի երգիչներ, որոնց թվում է վերոհիշյալ Beyonce-ի քույր Solange-ը: Ստացվել է բավականին ոճային և ակնահաճո հոլովակ:
[embed]https://youtu.be/uU-1eqNtkqg[/embed]
Անցնող շաբաթը, ցավոք սրտի, նշանավորվեց նաև մի տխուր ամսաթվով. լրացավ 1988թ.-ի երկրաշարժի 29-րդ տարին:
Տիգրան Համասյանն այդ օրը համացանցում տեղադրեց «LeninaGone» ստեղծագործության տեսահոլովակը, որը մեկնաբանության կարիք չունի:
 
[embed]https://youtu.be/GXDDW9WYrWE[/embed]

Տարածել