[newmusic] Հին ու բարի Շևչուկը, The Beatles-ի փսիխոդելիկ ռոքը և բացահայտում՝ The Voidz
Ինչպես և ակնկալում էի՝ օրինաչափության համաձայն նախորդ ամսվա վերջին շաբաթը ստացվեց առավել քան երգառատ: Ստպված էի դիտել մի շարք անհաջող ու անորակ տեսահոլովակներ, որոնց մեջ էր նաև Րիքի Մարտինի վերադարձը՝ բանալ «Դեսպասիտո» ոճի երգով: Սակայն այդ ամենը մաղելուց հետո ստացվեց մի հրաշալի երգացանկ, որն էլ կներկայացնեմ ստորև:
Վերջերս լեգենդար Յուրի Շևչուկին տեսնում էինք ոչ այնքան երաժշտական կոնտեքստում՝ հիմնականում որպես հարցազրույցի մասնակից կամ Շնուրի քննադատության զոհ:
Եվ ահա, գարնան առաջին օրը համացանցում հայտնվեց ДДТ-ի նոր տեսահոլովակը:
Ասում են՝ ռուսական ռոքը մահացել է: Չգիտեմ՝ այդպես է, թե ոչ, բայց «Любовь не пропала»-ն՝ որպես երգ, ավելի շատ նոստալգիկ զգացողություններից է ժպիտ առաջացնում, քան բուն երգից հաճույք ստանալուց: Պարզապես հին ու բարի Շևչուկն է:
https://youtu.be/bZtzYuzcRxo
Queen-ի «We Will Rock You»-ի ամենահիշվող էլեմենտներից է նաև այցեքարտ դարձած ռիթմը, որը կարող էր ստանալ յուրաքանչյուր մահկանացու՝ երկու անգամ սեղանին և մեկ անգամ ձեռքի ափերն իրար հարվածելով: The Kills-ը, կարծում եմ, փորձել է նման մի բան անել: Լեգենդար չէ, բայց կարելի է լսել:
https://youtu.be/oXBDZFtMcbg
Վերջերս ինձ համար բացահայտեցի The Voidz խումբը: Նրանց մի քանի գործերը պարզապես ֆանտաստիկ են և արդեն հասցրել են դառնալ մշտական փլեյլիստիս մասնիկը: Դրանցից է «Pointlessness»-ը՝ խմբի գալիք ալբոմից: Այդ ալբոմից է նաև «All Wordz Are made Up»-ը: Չէի ասի, որ նույնքան հիացած եմ այս երգով, բայց խմբին ծանոթանալ հաստատ արժե:
https://youtu.be/CnJPCooprnk
Համաձայնեք՝ մենք քիչ բան գիտենք դանիական ռոքի մասին, եթե, իհարկե, ընդհանրապես գիտենք: Գիտելիքները լրացնելու հարցում մեզ օգնության է գալիս Iceage փանք ռոք խումբն իր նոր՝ «Pain Killer» երգով: Տպավորություններս հետևյալն են՝ 90-ականների սկզբի ռուսական ռոք + ժամանակակից հնչողություն:
[embed]https://youtu.be/qP8GJj8lAI8[/embed]
Իսկ ահա Unknown Mortal Orchestra-ն նորզելանդական է: Հնչողությամբ բավականին տարբերվում է նախորդից, և դա բնական է, քանի որ խումբը ստեղծագործում է փսիխոդելիկ և ինդի ռոք ժանրերում: Այս երգը լսելու համար զինվեք համբերությամբ. այն բացվում է մինչև վերջին վայրկյանը:
https://youtu.be/uY82vChor2A
Փսիխոդելիկ ռոքի մասին խոսելիս անհնար է շրջանցել ժանրի հիմնադիր լեգենդար The Beatles: Այո, որքան էլ զարմանալի է, խումբն ունի ևս մեկ նոր տեսահոլովակ՝ «Blue Jay Way» ոչ այնքան հայտնի երգի հիման վրա: Այստեղ փսիխոդելիկ է ամեն ինչ՝ յուրաքանչյուր նոտայից մինչև տեսահոլովակի յուրաքանչյուր կադր:
[embed]https://youtu.be/Coz0TmK2ZIg[/embed]
Jack White-ը վերջերս տված հարցազրույցում այս երգն անվանել է «Սպիտակ կետ», քանի որ ինչպես Մոբի Դիքում՝ նա որսում էր «Over and Over and Over»-ը և երրոդ անգամից հաջողացրեց: Առաջին անգամ երգը պետք է ձայնագրվեր նրա խմբի՝ White Stripes-ի հետ, սակայն չստացվեց: Երկրորդ անգամը պետք է լիներ JAY-Z-ի հետ՝ համատեղ պրոյեկտի շրջանակներում, ու կրկին ապարդյուն: Եվ ահա, երբ White-ը որոշեց դա անել միայնակ, ամեն ինչ ստացվեց, իսկ արդյունքն ավելի քան գոհացնող է:
[embed]https://youtu.be/8n0PUXewaC0[/embed]