BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[newmusic] Ակումբային նոր հիթ, հետաքրքիր բիթով Pla

[newmusic] Ակումբային նոր հիթ, հետաքրքիր բիթով Play For Me-ն և շաբաթվա ֆավորիտը՝ Rejjie Snow

Այնպես որ այս անգամ ես լսեցի և դիտեցի 25-30 նոր տեսահոլովակ, որոնցից առանձնացրեցի 7-ը:
Սկսեմ համեմատաբար թույլերից: Այս շաբաթ ծնվեց պոտենցիալ ակումբային հիթ՝ «BOOM» անվանումով: Ինքս այնքան էլ չեմ սիրում ակումբային երաժշտության այսպիսի պարզունակ դրսևորումները, սակայն «BOOM»-ի դեպքում գրեթե համոզված եմ, որ այն ինձ մի օր ստիպելու է հայտնվել պարահրապարակում:
[embed]https://youtu.be/Ra4BDSCfAVo[/embed]
Չեմ սիրում նաև The Weekend-ին, և նա այստեղ չէր հայտնվի, եթե չլիներ Kendrick Lamar անունը: Վերջինս, անկեղծ ասած, մի փոքր «պոպսա» է դարձել, սակայն «Play For Me»-ն բավականին արժանապատիվ ստեղծագործություն է՝ հետաքրքիր բիթով:
[embed]https://youtu.be/K5xERXE7pxI[/embed]
Իսկ հիմա կանդրադառնամ իսկապես լավ գործերին, որոնցից առաջինն է Kodak Black-ի, Jackboy-ի և John Wicks-ի համատեղ աշխատանքը՝ «Broward Paradise»-ը: Շատ ճաշակով բիթից բացի երգն ունի հիշվելու հատկություն: Back in a day, Back in a day…
https://youtu.be/cnfzRmnfACA
Եթե նախորդ երգերից հետո մելանխոլիայի գիրկն ընկնելու ցանկություն առաջացավ, ապա այս հարցում օգնության է գալիս Moby-ն: Նրա նոր՝ «Mere Anarchy»-ն հնչում է թարմ, կլանող և շատ տրամադրությամբ, իսկ այս ամենի խորացմանը նպաստում է գեղեցիկ տեսահոլովակը:
[embed]https://youtu.be/Nl9rKRS6LjI[/embed]
Պահում ենք մելանխոլիկ տրամադրությունը և լսում իրանական ծագմամբ SEVDALIZA-ին, ում հետ արդեն հասցրել եք ծանոթանալ այս սյունակի շրջանակներում: «SOUL SYNCABLE»-ն, իհարկե, նման է երգչուհու նախորդ երգերին, սակայն այն նույնպես լավն է ու մի փոքր խորհրդավոր:
[embed]https://youtu.be/9o-ffa5ykHQ[/embed]
Rejjie Snow-ի «Rainbows»-ն այն դեպքերից, երբ խոսքը պարզապես ծիածանների մասին է՝ առանց ենթատեքստի: Համենայն դեպս ես այդպիսի հույս ունեմ: Ամեն դեպքում «Ծիածանները» շաբաթվա իմ ֆավորիտներից է, վստահ եմ՝ կդառնա նաև ձերը:
[embed]https://youtu.be/iLlcGL-ReRc[/embed]
Ժպիտի մեջ ցավը թաքցնող Harold պապիկին գիտեն ոչ միայն մեմերի սիրահարները: Եթե կաք համացանցում, ապա գոնե մեկ անգամ հանդիպել եք նրա լուսանկարին:
Cloud 9+ խումբն այս հարցում մեկ քայլ առաջ է կատարել և նկարահանել է հանրահայտ պապիկին իր նոր՝ «Hide The Pain» տեսահոլովակում: Չգիտեմ՝ երգի անվանման հարցում խումբը ոգեշնչվել է Հարոլդից, թե՝ հակառակը, բայց ամեն ինչ ստացվել է որակյալ ու մի փոքր էլ զվարճալի:
 
[embed]https://youtu.be/9Z04WcR1KIY[/embed]

Տարածել