[newmusic] Jack White-ի սոլո կարիերան, MHD-ի կոլորիտային երգը և շաբաթվա ֆավորիտը՝ Ivan Dorn
Ես չգիտեմ ով է կամ ինչ է MHD-ն, բայց «AFRO TRAP part. 10»-ը ստիպում է «ցկցկալ»: Դեռևս «Taxi» ֆիլմից սովորական դարձավ ֆրանսիական RAP-ը՝ որպես առանձին կոլորիտային երևույթ: Ըստ իս՝ վերոհիշյալ գործը հենց այդ շարքից է՝ գումարած դրայվ:
[embed]https://youtu.be/_o5zbvGyxW4[/embed]
Jack White-ին գիտենք դեռ The White Stripes-ից (էն որ Seven Nation Army երգն էին երգում): Խմբի բաժանումից հետո «Սպիտակ»-ը որոշեց սոլո կարիերա ստեղծել, իսկ այս տարի կթողարկի չորրորդ ալբոմը, որի գործերից մեկը տեղադրեց համացանցում:
https://youtu.be/VFnXRntc9XA
Hopsin-ը ամերիկյան RAP-ի ոչ այնքան Քենդրիք Լամարներից է: Այն իմաստով, որ բավականին շատ հեգնական կարծիքներ են հնչում նրա ստեղծածի շուրջ: Ինքս էլ էի մոտավորապես այդպիսի կարծիքին, սակայն նրա նոր՝ «Panorama City»-ն հավանեցի: Կներեք:
[embed]https://youtu.be/SQ1MbrqrEjA[/embed]
Lily Allen անունը հիմնականում կապված է հայտնի «Fuck You» երգի հետ, որը հիմնականում իրենց ֆեյսբուքյան պատերին տեղադրում են նեղացկոտ, բայց միևնույն ժամանակ սարկազմով լի աղջիկները: Այս անգամ Giggs անունով ռեփերը լրջություն ու հասունություն է փոխանցել երգչուհու նոր պրոդուկտին, ինչից նա միայն շահել է:
https://youtu.be/T1o0k8bQcMg
Շոտլանդական Franz Ferdinand խումբը՝ որպես ժամանակակից ռոքի ամենափախած ներկայացուցիչներից մեկը, շարունակում է հաճելի նվերներ մատուցել վերոհիշյալ ժանրի սիրահարների ներկայացուցիչներին: Այս դեպքում նկատի ունեմ նրանց նոր՝ «Feel The Love Go» երգը:
https://youtu.be/6TNyy90LrAg
Kali Uchis-ին արդեն հասցրել եք ծանոթանալ, եթե, իհարկե, հետևում եք newmag-ին ու հատկապես այս սյունակին: Եթե այդպես է, ապա կհիշեք, որ նրա առաջին հայտնվելն այստեղ կարիերայի ամենասկզբում էր: Իսկ հիմա Ուչիսն ընդհանուր երգ ունի ոչ միայն իր կնքահոր՝ Tyler, The Creator-ի հետ, այլև մեծն Bootsy Collins-ի:
[embed]https://youtu.be/9f5zD7ZSNpQ[/embed]
Շաբաթվա իմ ֆավորիտն է Ivan Dorn-ը: Թեև երգը մի փոքր «перемудрить» արած պահեր ունի՝ կապված կառուցվածքի և զարգացման հետ, սակայն ուրախացնում է այն փաստը, որ հետսովետական տարածքում կան մարդիկ, ովքեր փորձում են ժամանակին համընթաց գնալ՝ մի փոքր նմանակելով, բայց և լավագույնը քաղելով Արևմուտքից: Ամեն դեքում՝ Դորնի այս նոր տեսահոլովակը, որն ամբողջությամբ նկարահանված է սմարթֆոնի միջոցով, յուրահատուկ ձեռագիր և երաժշտական արժանապատվություն ունի:
https://youtu.be/_NsJu2IqEKU