FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[newmusic] Imagine Dragons-ի մինի ֆիլմը, Lil Jon-ի

[newmusic] Imagine Dragons-ի մինի ֆիլմը, Lil Jon-ի աննորմալ տեսահոլովակը և 2 երգ մեկ հոլովակում

 
Այսօրվա ցուցակի դեպքում կա 2 նորություն, երկուսն էլ լավ. նախ՝ կան «նորմալ տևողությամբ» տեսահոլովակներ նույնպես, բացի այդ երկարները այնքան լավն են, որ կարելի է մի կողմ դնել նախապատվությունները:
Երկարներից առաջինն ուզում եմ ներկայացնել այս սյունակում արդեն հարազատ դարձած Imagine Dragons խմբի նոր աշխատանքը: Այս, կարելի է ասել, մինի ֆիլմը դիտվում է մեկ շնչով, իսկ երաժշտական մուտքը շատ գեղեցիկ ու ճաշակով է արված՝ նոր շունչ տալով տեսահոլովակի դիտմանը:
https://youtu.be/Txlk7PiHaGk
Մեր մանկության ամենատարածված խաղերից մեկի՝ Need For Speed-ի սիրահարները պետք է որ հիշեն Lil Jon-ին՝ իր հայտնի «Get Low» երգով, որը դարձավ լեգենդար խաղի հիմներից մեկը:
Այս շաբաթ Jon-ը ներկայացրել նոր՝ աննորմալ տեսահոլովակ: Այո, հենց աննորմալ: Համոզվեք ինքներդ:
https://youtu.be/WPbNGIh4Buc
Ավանդույթի համաձայն՝ ցուցակն ուզում եմ համալրել թեթև ու պոզիտիվ մի երգով, եթե նախորդները ձեզ ծանր ու դժվար մարսելի թվացին: Այս դեպքում իդեալական տարբերակ է Foster The People-ի «Sit Next To Me»-ն՝ իր չծանրաբեռնող տեսահոլովակով ու երաժշտությամբ:
https://youtu.be/UJIo1AtoTss
The Voidz խումբը, որին արդեն հասցրել եք ծանոթանալ, վերջերս շատ տարօրինակ է իրեն դրսևորում Յութուբում: բացի այն, որ խումբն իր նոր երգերը վերբեռնում է այնպիսի ժամերի, երբ բոլորը քնած են, այս անգամ նրանք վերբեռնել են նույն երգը երկու անգամ: Դժվար է ասել, թե ինչու, բայց այստեղ կտեղադրեմ ավելի թարմ տարբերակը:
https://youtu.be/DJD6vgEimBE
Հաջորդ երկար տեսահոլովակը պատկանում է Arcade Fire ամուսնական դուետին: Սակայն այս դեպքում երկար լինելու պատճառը 2 տարբեր երգերի առկայությունն է: Առաջին՝ «Money» երգի դեպքում լսում ենք դասական Arcade Fire-ական երաժշտություն, դինամիկ ռիթմով ու մեղմ վոկալով: Իսկ ահա «Love»-ը հատկապես կհավանեն Radiohead-ի սիրահարները. ինչ-որ ընդհանուր շունչ կա նրանց միջև:
 
https://youtu.be/W7SPIFAwwGA



Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում





 

Տարածել