JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[newmusic] Gorillaz-ի վերածնունդը, նոր ռոք, James

[newmusic] Gorillaz-ի վերածնունդը, նոր ռոք, James Blake և իհարկե վաղամեռիկը

Այո՛: Այս շաբաթ կատարվեց այն, ավելի ճիշտ` Չկատարվեց այն, ինչից ամենաշատն էի վախենում` Gorillaz-ը չհիասթափեցրեց: «Hallelujah Money» «երգից» հետո մտածում էի, որ նրանց 6 տարվա դադարն, ավելի լավ է, հավերժ շարունակվեր, բայց Damon Albarn-ենք ապացուցեցին, որ իրական հաջողությունը պատահական չի լինում: Մի խոսքով` ևս 4 նոր, լսելու երգ Gorillaz-ի գալիք ալբոմից այստեղ:
[embed]http://www.youtube.com/watch?v=HSivlaSVk1k[/embed]
Սա որպես նախաբան, իսկ հիմա անցնեմ շաբաթվա մնացած լավագույններին:

Լինելով ռոքի մեծ սիրահար` հասկացա, որ ցուցակներիցս կարող է տպավորություն ստեղծվել, թե անտեսում եմ այդ ժանրը: Սակայն իրականությունն այն է, որ պարզապես շատ հազվադեպ եմ հանդիպում լավ ժամանակակից ռոք գործերի: Այս շաբաթ օրինաչափությունը խախտվեց` 90-ականների սկզբում հիմնադրված, այնուհետև 20 տարվա դադար վերցրած ու ինձ անծանոթ խմբի` «Ride»-ի շնորհիվ:
http://youtu.be/nW_lRP2RqX8

Robert Rodriguez + Cypress Hill + ընդհանրապես` մեքսիկական կոլորիտ ու լավ երաժշտություն. այս բանաձևից է ստացվել Belly-ի «Consuela»-ն: Այս դեպքում պարզապես հանցագործություն կլիներ Danny Trejo-ին` տեսահոլովակում չնկարահանելը:
http://youtu.be/m992Mqc2wqo

Local Natives խումբն այս շաբաթ որոշեց մի հետաքրքիր էսպերիմենտ անել: Պետք է այցելել closeyoureyes.net կայքը, հետևել ցուցումներին, օրինակ` «անջատե՛ք սենյակի բոլոր լույսերը, մոտեցե՛ք մոնիտորին և փակե՛ք աչքերը», որից հետո «I Saw You Close Your Eyes»-ը կհնչի աննախադեպ ու նորովի: Պայմանը գործում է Laptop ուենալու դեպքում, իսկ մնացած մահկանացուներիս համար` պարզապես շատ լավ երգ YouTube-ում:
http://youtu.be/aNdZjLM6hGg

Հաճելի է, երբ տեսահոլովակն այնքան լավն է լինում, որ ստիպում է իրեն ուղեկցող ոչ այնքան հավանածդ երգը ի վերջո սիրել: Կրկնակի հաճելի է, երբ պարզում ես, որ դա ոչ թե միտումնավոր է արված, այլ պարզապես ներդաշնակ փոխլրացման արդյունք է` James Blake-ի կատարմամբ:
http://www.youtube.com/watch?v=otYHF8jaLjw&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Ի տարբերություն նախորդ գրառմանս` Michael Kiwanuka-ի «Cold Little Heart» երգը հավանել եմ առաջին իսկ բիթերից: Երգն այս շաբաթ ունեցավ հրաշալի տեսահոլովակ` անհավանական դինամիկ, միևնույն ժամանակ մեղմ ու էսթետիկ: Գուցե տեսնեք մի փոքր ծեծված ու ծանոթ կադրեր, բայց, միևնույնն է, կրկին դիտելու ցանկություն առաջացնող:
[embed]http://youtu.be/nOubjLM9Cbc?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Մարտի 18-ին կյանքից հեռացավ Rock’N’Roll - ի հիմնադիր համարվող, լեգենդար Chuck Berry-ին: Հենց նրա հիթի ներքո են պարում Ումա Թուրմանն ու Ջոն Տրավոլտան` կինոյի պատմության ամենահանճարեղ տեսարաններից մեկում: Պարզվում է` 91-ամյա Berry-ին պատրաստվում էր շուտով նոր ալբոմ թողարկել: «Chuck» կոչվող ալբոմի առաջին սինգլը` «Big Boys»-ը լույս տեսավ մարտի 21-ին:
 
[embed]http://youtu.be/d8Zoh-apWRE?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Տարածել