FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[newmusic] 6 նոր երգ․ մեկ շնչով նայվող Drake-ը, Fr

[newmusic] 6 նոր երգ․ մեկ շնչով նայվող Drake-ը, Frank Ocean-ի էքսպերիմենտը և հերթական հիթը՝ King’s Dead

Դրսում տիրող հրաշալի եղանակը ստիպում է վերցնել ականջակալները և գնալ զբոսնելու՝ ընթացքում վայելելով համաշխարհային երաժշտության լավագույն նմուշները:
Չեմ կարող ասել, որ Drake-ի մեծ սիրահար եմ, սակայն նրա նոր տեսահոլովակի մեջ ինչ-որ բան կա, որ դիպչում է սրտին: Վստահաբար՝ հերոսները դերասաններ չեն և իսկապես անակնկալի են գալիս նրան տեսնելիս (հակառակ դեպքում նրանց բոլորին պետք է Օսկար տալ), ինչից հետո Drake-ը որոշում նրանց գումար տալ: Թե ինչ սկզբունքով են ընտրված հասցեատերերը, և արդյոք այս ամենը գեղեցիկ է թե հակառակը՝ ցուցամոլություն ու անճաշակություն, ես չգիտեմ, բայց նայվում է մեկ շնչով:
https://youtu.be/XUqRem0W8L8
«Պատկերացրեք՝ Քենդրիքը նստած է արմավենու վրա և խորոված եգիպտացորեն է ուտում»: Չգիտեմ՝ որ մի «աննորմալի» մտքով է սա անցել, բայց «King’s Dead»-ը վստահաբար կարելի է հերթական հիթը համարել, մանավանդ որ այստեղ են նաև James Blake-ը, Future-ը և Jay Rock-ը:
https://youtu.be/VwAnsAUYnw4
Անչափ գեղեցիկ և նոր մոտեցումով տեսահոլովակ Kodak Black-ից: Այս անգամ նա ցուցադրում է նաև իր ձայնային տվյալները, իսկ երգի հնչողությունն այնպես է, կարծես ձայնագրությունը կատարված է սիրողական տեսախցիկով՝ առանց հնչունային ռեժիսորի միջամտության:
https://youtu.be/a6IUirjzvTc
Հանրահայտ «Moon River» երգը բոլորին հայտնի է, առաջին հերթին, Օդրի Հեփբերնի անկրկնելի կատարմամբ` «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմից:
Այս շաբաթ երգի սեփական տարբերակն է որոշել առաջարկել Frank Ocean-ը: Գուցե այս դեպքում չկա Հեփբերնի անսահման թեթևությունն ու եթերային մթնոլորտը, բայց էքսպերիմենտը համարում եմ ստացված:
https://youtu.be/mXiFHDfvn4A
Ինչպես հասկացաք՝ այս շաբաթը մեծամասամբ պատկանում է ռեփերներին, որոնք որոշել են նաև երգել: Նախորդներից հետ չմնալ է փորձել նաև DRAM-ը՝ հայտնի DJ Diplo-ի նոր՝ «Look Back» գործում: Եվ ոչ միայն հետ չի մնացել, այլ, ըստ իս, շարքի լավագույնն է:
https://youtu.be/d54e3kcTlHM
Այս կատարումը պատահաբար հայտնվեց ֆեյսբուքյան պատիս՝ վճարովի գովազդի տեսքով: Ինքս իրանական մշակույթի մեծ սիրահար եմ, այնպես որ առանց մտածելու անցա հղումով և… մնացի հիացած: Ֆանտաստիկ երգչախումբ, ֆանտաստիկ մեներգչուհի և նվագախումբ՝ ֆանտաստիկ երգի ֆանտաստիկ կուլմինացիայով: Վայելեք «Շադի»-ն, ինչը թարգմանաբար նշանակում է Ուրախություն:
https://youtu.be/LcU3UsJD-0Y
 

Տարածել