BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[newmusic] Երգեր` հովանալու համար. ամառային Դեյվիդ

[newmusic] Երգեր` հովանալու համար. ամառային Դեյվիդ Գետա, խայտառակ սեքսի հիթ Քելվին Հարիսից ու միշտ ջահելական The Killers

Անտանելի շոգը, կարծես, ազդել է նաև երաժշտական աշխարհի վրա, քանի որ այս շաբաթ լույս տեսած երգերից այնպիսի տպավորություն է, որ դրանք գրվել են խորը արևահարությունից հետո: Սա, իհարկե, բացասական մասով, իսկ դրականն, իհարկե, կա: Հենց այդ դրականն էլ ես և newmag-ը հերթական անգամ կներկայացնենք ձեր դատին:
Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ես շաբաթվա լավագույններին ներկայացնելիս մի փոքր հիփհոփամետ դիրքորոշում ունեմ: Իրականում այդպես չէ, պարզապես այդ ժանրը, ինչպես արդեն նշել եմ, ամենաակտիվ ու պրոդուկտիվներից է, իսկ ես փորձում եմ գոհացնել գրեթե բոլոր ժանրերի սիրահարներին: Ինչևէ, այս անգամ փորձեմ երկար-բարակ չգրել շաբաթվա հիփհոփային հիացմունքներիս մասին և պարզապես ներկայացնեմ 2 տեսահոլովակ` մեկնաբանությունները թողնելով ձեզ:


Calvin Harris անունը շատերի մոտ ասոցացվում է ամառվա հետ, քանի որ նա հենց Summer երգով ներխուժեց ասպարեզ: Այս շաբաթ նրան միացավ ևս մեկ հիթմեյքեր` Pharrell Williams անունով, Big Sean-ը և մի երգչուհի, ում այդպես էլ ոչ մի կերպ չմարսեցի` չնայած, որ այս տեսահոլովակում նա խայտառակ սեքսուալ է:

Եթե մի պահ փակեք ձեր աչքերը` առանց իմանալու այս երգի կատարողին, ձեզ կթվա, որ Մայքլ Ջեքսոնի նոր երգն եք լսում, որը մինչև այժմ չէր հրապարակվել: Իրական կյանքում, ցավոք, նման հրաշքներ չեն լինում, բայց պետք է խոստովանեմ, որ Bruno Mars-ը, կամա թե ակամա, David Guetta-ի օգնությամբ կարողացել է ջեքսոնյան շունչ ներդնել Versace on The Floor երգում:

«Նենց հոգնած եմ: Մի հատ նոր երգ ասեք, տանը պառկեմ լսեմ»: Եթե որևէ մեկն այսպիսի խնդրանքով դիմեր ինձ, ես առանց մտածելու կառաջարկեի The National-ի Gulty Party-ին: Թե ինչու` կհասկանաք, եթե հենց հիմա սեղմեք Play կոճակը, բայց և շարունակեք ընթերցել այս հոդվածը` թեկուզ պառկած:

Երիտասարդ թվացող The Killers խումբը, արի ու տես, արդեն 12 տարեկան է: Իրենց նոր` The Man երգը լսելիս զգում ես Arcade Fire-ի ազդեցությունը, թեև բոլոր համընկնումները կարող են պատահական լինել, առավել ևս, որ այդ նմանությունը ոչ մի կերպ չի նվազեցնում երգի արժանիքները:

Վերջերս կարծիք լսեցի, որ Jamiroquai-ը շաբլոն և դատարկ խումբ է: Բացարձակապես չկիսելով այս տեսակետը` կուզեմ նաև նշել, որ ցանկալի կլիներ բոլոր դատարկ և շաբլոն խմբերը այսպիսին լինեին: Մի փոքր կենացի նման հնչեց, այո: Այս պահի դրությամբ հստակ չեմ կարող ասել, թե ուր է շարժվում խումբը և երաժշտական ինչ փիլիսոփայություն է ընտրել: Superfresh-ը «մի քիչ ուրիշ Jamiroquai»-ի տպավորություն է թողնում, և կարող է հիասթափեցնել խմբի իրական երկրպագուներին: Ինչևէ, երգը վատը չէ և արժանի է ուշադրության:

Տարածել